NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

Աշոտ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահի հետ (տեսանյութ)

EU-Asia Business Finance Center հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սլովակիայի գալիք տարվա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոնի հետ:

Ողջունելով միմյանց՝ Աշոտ Գրիգորյանը և Միկլոշկոն քննարկել են Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը։

Պարոն Գրիգորյանը նկատել է, որ իրավիճակը բավականին բարդ է, և նշանակված են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Բացի այդ, չափազանց կարևոր են Արցախի շուրջ ընթացող գործընթացները: Այսօր Հայաստանը հայտնվել է արտաքին ուժերի կիզակետում, և անհասկանալի է, թե ինչ զարգացումներ տեղի կունենան:
Պարոն Միկլոշկոն նշել է, որ Արցախը կորցնելու դեպքում Հայաստանը գոյություն չի կարող ունենալ: Այնուհետև նշվել է, որ տպավորությունը Թուրքիայում տեղի ունեցած չորս երկրների ԱԳ նախարարների (Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) հանդիպումներից շատ տխուր էր:

Աշոտ Գրիգորյանը հավելել է, որ առաջին անգամ հակահայկական հայտարարություն է արել Իրանի բարձրագույն ներկայացուցիչը, և սա բավականին ուժեղ ակնարկ է Հայաստանի այսօրվա իշխանություններին, որի հետ պետք է լուրջ հաշվի նստել:

Պարոն Միկլոշկոն նշել է, որ ակնհայտորեն Արցախի դեմ կանգնած ուժերն իրենց սեփական կարևոր հետաքրքրություններն ունեն: Ինչպես հայտնի է, Իրանի դեմ պայքարում ոչ մի բանի առաջ չի ուզում կանգնել ԱՄՆ-ն: Անկասկած, շատ ադրբեջանամետ են Իսրայելը և ԱՄՆ-ի հրեական լոբբինգը: Գրիգորյանը հավելել է, որ պանթյուրքական քաղաքականության հիմնական խոչընդոտը հանդիսանում է Հայաստանը, որի վերացման դեպքում կմիանան միմյանց բոլոր թրքախոս մահմեդական երկրները: Լուրջ խնդիր է հանդիսանում վերը նշվածը նաև Ռուսաստանի համար, քանզի թուրքալեզու ռուսաստանյան տարածաշրջանները նույնպես կդառնան պանթյուրքական քաղաքականության ջատագովը:

Այնուհետև պարոն Գրիգորյանը ներկայացրել է «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների ու կանխատեսումների համաեվրոպական կենտրոն – Դաշինք հանուն խաղաղության պահպանման (ՊԱՆԱՊ - Դաշինք հանուն խաղաղության պահպանման)» կազմակերպության կողմից կազմակերպվող «Եվրամիություն. ինքնիշխան եվրոպական երկրների միավորում, թե՞ Բրյուսելի թելադրանք» խորագրով սիմպոզիումի շուրջ տեղեկատվություն, որի շրջանակներում տեղի են ունենալու հետևյալ պանել-քննարկումները.

1. Եվրոպական Միություն և Եվրասիական տնտեսական միություն. մրցակցություն, թե՞ համագործակցություն

2. Սլովակիայի ներուժը որպես կապող օղակ եվրոպական երկրների և Արևելյան Եվրոպայի միջև (Ռուսաստան, Բելառուս, Հարավային Կովկաս)

3. Հայաստանը որպես նոր պլացդարմ՝ դիմակայելու իսլամական ծայրահեղականությանը և ահաբեկչությանը

4. Մեծ Մերձավոր Արևելք. խաղաղ գործընթաց կամ համաշխարհային պատերազմի վտանգ

5. Քաղաքականություն և տնտեսություն. պատժամիջոցներն ու պրոտեկցիոնիզմը որպես զարգացման արգելադրման գործիքներ (Առևտրի համաշխարհային կազմակերպության վերջին ցուցումները)

Աշոտ Գրիգորյանը նշել է, որ սիմպոզիումն ունենալու է երկու մաս. առաջինը կայանալու է ս.թ. դեկտեմբերի 10-ին Բրատիսլավայում, իսկ երկրորդը՝ գալիք տարվա մարտ ամսին Աստանայում:

Վերջում Գրիգորյանը մաղթել է հաջողություն պարոն Միկլոշկոյին նախագահական ընտրություններում և հույս հայտնել, որ հաջորդ այցը Հայաստան և Արցախ գուցե լինի պարոն Միկլոշկոյի նոր կարգավիճակում: