Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

Սիրե՞լ, թե՞ չսիրել Քյարամ Սլոյանի գլուխը կտրած ադրբեջանցիներին

Արդեն մի քանի օր է՝ համացանցում, սոցիալական կայքերում, հեռուստաեթերում, փողոցներում, բուհերում ու գետնանցումներում մարդիկ քննարկում են մեծ աղմուկ բարձրացրած ու շաբաթվա հարց դարձած թեման․ «Ընկերանա՞լ, թե՞ ոչ ադրբեջանցիների հետ»։

Կարծիքներն ու տեսակետները շատ են։

Ամեն ինչ սկսվեց Ասյա Խաչատրյանի մասին ֆեյսբուքյան հրապարակումներից ու քննարկումներից։ Հետո այս հարցի շուրջ խոսեց ֆեյսբուքյան օգտատեր Հակ Բարսեղյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը։ Վերջիններս խոսեցին ի պաշտպանություն Ասյայի։

Այս քննարկումները հասարակությանը բաժանեցին 2 հատվածի. մարդիկ, ովքեր կողմ են ադրբեջանցիների հետ ընկերություն անելու գաղափարին և մարդիկ, ովքեր դեմ են։

Հատկանշական է, որ սոցիալական կայքերում ադրբեջանցիներին սիրելու գաղափարին ի պաշտպան կանգնել էին հիմնականում այն մարդիկ, ովքեր իշխանափոխությունից հետո պաշտոն էին ստացել կամ մոտ հարաբերություններ ունեին իշխանությունում գործող որոշ քաղաքական գործիչների հետ։

Այս խնդիրը խորքային է։ Մինչ Արցախյան պատերազմը հայ ու ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են պարտադրված համերաշխությամբ։ Սակայն պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Անցան տարիներ, դաստիարակվեցին նոր սերունդեր, 2 կողմերն էլ տեսան փոխադարձ վերաբերմունք։

Պատերազմից առաջ տեսանք Բաքվի ու Սումգայիթի կոտորած, պատերազմի ժամանակ տեսանք Մարաղայի կոտորած, պատերազմից հետո տեսանք կացնահարված Գուրգեն Մարգարյան, ապա՝ Թալիշում դաժանաբար սպանված ծերունիներ ու գլխատված Քյարամ Սլոյան։

Եթե ընդունենք, որ սովետական ժամանակաշրջանում ադրբեջանցիները հարգում էին հայերին (հարգում էին պարտադրված, սակայն թերթելով այդ շրջանի մամուլը, տեսնում ենք, որ իրականում այդպես չէր), ապա հիմա այլ ադրբեջանցիներ են. նրանց սովորեցրել են հայ տեսնելիս սպանել և այն էլ՝ ամենադաժան ձևերով։ Նրանք սովորել են ապրել «Երկրագնդի վրա հայ պետք է չլինի» բանաձևով։

Մենք սովորել ենք պաշտպանել մեր երկրի սահմանները թշնամիներից, իսկ այդ թշնամին ադրբեջանցին է (թուրքը)։ Արցախյան պատերազմից անցան տարիներ, ու մենք մտածում էինք, որ փոխվել են նրանք։ Սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք գլխատեցին Քյարամ Սլոյանին, նրա գլուխը տարան, ցույց տվեցին ադրբեջանցի ժողովրդին, մարդիկ տեսան, ուրախացան, ոգևորվեցին, որ զինվորականը բերել է հայի գլուխ։

Այդ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ ու դժվար 2 տարվա ընթացքում ադրբեջանցի ժողովուրդն այնպես փոխվեր, որ հիմա կարելի լիներ նրանց հետ ընկերություն անել։

Իրականում, մենք ցանկանում ենք խաղաղություն, և դա ցանկանում են նաև ադրբեջանցիները։ Խաղաղ ու համերաշխ ապրելու ցանկություն ունեն 2 կողմերն էլ, սակայն 2 կողմերն էլ հասկանում են, որ մի հարթության վրա դեռ չեն կարող միասին համերաշխ ապրել։ Անկախ ամեն ինչից, մեզ դեռ երկար ու միգուցե նաև հավիտյան՝ պետք կգա 2 կողմերին բախումից տարանջատող փշալար։ Այնպես, ինչպես հայ- թուրքական սահմանին է։ Սա խորքային ու միգուցե հավիտենական թվացող կոնֆլիկտ է։ Սակայն իրականությունն այն է, որ սահմանին կանգնած զինվորը գիտի, որ կամ ինքն է սպանելու, կամ էլ իրեն։ Թշնամուն սիրելու կոչ անողները միգուցե չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ ու ադրբեջանցի թշնամի։

Մենք դեռ պատերազմում ենք։

Պատերազմը դեռ չի ավարտվել․․․

Իսկ ընկերության, սիրո կոչեր անողները կարո՞ղ են կանգնել ու այդ ամենն ասել Քյարամի ու Ադամի մայրերի առաջ։

NEWSPRESS.am