Վանաձորի լճից հայտնաբերվել է 12-ամյա կորած տղայի դին
Վանաձորում գտել են նոյեմբերի 6-ին կորած և որոնման մեջ գտնվող 12-ամյա Արթուր Գառնիկի Մարտիրոսյանի դին:
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արթուրի մարմինը գտել են Վանաձորի «Երեք լճեր» կոչվող տարածքի արհեստական լճից:
Հիշեցնենք, որ նայն պահից, երբ հայտարարվեց տղայի որոնման մասին լուրը, բոլոր վանաձորցիները՝ մեկ մարդու նման, ոստիկանության հետ միասին սկսեցին որոնողական աշխատանքներ:
Նա տնից դուրս էր եկել հողաթափերով՝ նոյեմբերիր 6-ի երեկոյան ժամը 19:00-ին: տղայի մահվան հանգամանքերը պարզվում են: