Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

Հայ մարդասպանը, ով կարդում է Նաբոկովի «Լոլիտա» վեպը, ազդվում ու որոշում բռնաբարել ու սպանել անչափահաս աղջիկների․ «Ռեժիսորը»

Թերթելով սերիական մարդապանների կյանքն ու կենսագրությունը՝ տեսնում ենք, որ հոգեբանական շեղումների հիմքը մանուկ հասակում տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձություններն են։ Վալերի Հասրաթյանն այն հայ սերիական մարդասպաններից է, ով ունեցել է մի փոքր այլ կյանք։ Հասրաթյանը եղել է կիրթ երեխա։ Նրա ընտանիքը եղել է նյութապես ապահոված, չի ենթարկվել բռնությունների, սակայն ինչպես իր ժամանակակիցներն են նշում, նա եղել մի փոքր հիվանդ ու տկար տղա։

Դպրոցում լավ է սովորել, ընդունվել է Մանկավարժական համալսարան, ուսումնասիրել է հոգեբանություն։ Հասրաթյանի կյանքում շրջադարձային եղավ այն պահը, երբ նա սկսեց կարդալ ռուս հայտնի գրող Վլադիմիր Նաբոկովի սկանդալային «Լոլիտա» վեպը։

Հասրաթյանը նմանություններ է գտել իր և հանրահայտ վեպի գլխավոր հերոս Հումբերտի միջև, իսկ Լոլիտայի կերպարը նրա համար դարձել է իդեալ: Մոսկվայում ամուսնանալուց հետո, նա 1981 թվականին առաջին անգամ հանցագործություն է կատարել: Նա բռնաբարել է անչափահաս աղջկա, սակայն շուտով նրա հանցանքը բացահայտվել է և 1982 թվականին դատարանի որոշմամբ ուղարկվել է բանտ:

1987 թվականին ազատ է արձակվում, կինը նրան դուրս է վռնդում, շուտով նա կապվում է մեկ այլ կնոջ հետ և սեռական հարաբերություն է ունենում նաև այդ կնոջ 14-ամյա դստեր հետ։ Այնպես՝ ինչպես «Լոլիտա» վեպում։

Հասրաթյանը հանցագործությունն իրականացնելուց առաջ հոգեմետ դեղեր է խմել։ Նա հանել է ռեժիսորի կեղծ փաստաթուղթ, որտեղ անվան դիմաց գրված է եղել Սվյատոսլավ Չապլիգին: Հենց այս փաստաթղթի միջոցով է կարողացել գրավել իր զոհերի վստահությունը։ Այսկերպ նա բռնաբարել է 10 աղջկա։ Սկզբում հանցագործը բավարարվում էր միայն բռնաբարելով, սակայն կարճ ժամանակ անց սկսում է նաև սպանել աղջիկներին։

Հասրաթյանի առաջին զոհը մահացել է «կոկտեյլի» չափից շատ դոզայից: Երկրորդը սպանվել է դանակի հարվածներից, իսկ երրորդը՝ խեղդամահ է արվել: Նա հանցագործությունները իրականացրել է տարբեր ձեռագրերով, որպեսզի իրավապահ մարմինները չկասկածեն, որ գործ ունեն սերիական մարդասպանի հետ: Նրա զոհերից մեկը, որին կենդանի էր թողել, ամբողջությամբ չէր կորցրել հիշողությունը և պատմել է, որ իրեն է մոտեցել մի «ռեժիսոր» և առաջարկել նկարահանվել կինոյում: Նա նշել է, թե որ շրջանում է իրեն մոտեցել տղամարդը:

Շուտով իրավապահ մարմինները կարողանում են բռնել հանցագործին։ Հասրաթյանը բանտ է նետվում, այնտեղ խոստովանում, որ նա սպանել է երեք և բռնաբարել ավելի քան 10 աղջկա։ Դատարանում նա պահանջել է, որ իրեն գնդակահարեն: Դատարանը բավարարել է մարդասպանի խնդրանքը:

Վալերի Հասրաթյանը գնդակահարվել է 1990 թվականին։