Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները
Հասարակություն

Երկրին շոումեններ պետք չեն. նախարարն ու մարզպետը թքած ունեն ինֆեկցիոն ԲԿ-ի աշխատողների վրա (ֆոտո)

Ինչպես շատ ՔՊ-ականներ, այնպես էլ Լոռիի նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը չի սիրում խոսել թերացումների ու բացթողումների մասին և ամեն ինչ ներկայացնում է գունեղ: Մեծ հաշվով, նախկին իշխանությունը ևս սիրում էր քողարկել խնդիրները, բայց ի տարբերություն նրանց՝ նոր իշխանության ներկայացուցիչները թերացումները լավ քողարկելու համար՝ շոուներ են սարքում:

Մասնավորապես, վերջին դեպքերին անդրադառնալով՝ նշենք, որ Անդրեյ Ղուկասյանի մասին հազիվ թե որևէ մեկը լսած լիներ, մինչև նրա՝ փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնելը: Գոնե Վանաձորից դուրս, հաստատ նրա մասին որևէ մեկը չէր լսել: Նա փոխմարզպետ դարձավ աղմկոտ շոուով:

Շատերը հիշելիս կլինեն, թե ինչպես նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ժառանգություն ստացած դատարկ աշխատասենյակի լուսանկարը:

Անկեղծ լինելու համար, եթե չլիներ այս շոուն, այդպես էլ երևի ոչ ոք չէր իմանա, թե ով նշանակվեց Լոռու փոխմարզպետ: Ով ինչպես գնահատեց նրա արարքը՝ կարևոր չէ, նրա համար կարևորը շոուն էր, որի ազդեցության տակ ընկած ՔՊ համախոհները նույնիսկ չկարդացին ու չիմացան դատարկ սենյակի իրական պատճառը: Մինչդեռ աշխատասենյակը զբաղեցնող նախկին փոխմարզպետը պարզաբանել էր իրավիճակը: 

Այնուհետև ՔՊ-ական փոխմարզպետը ներքին ու արտաքին պայքար սկսեց ԲՀԿ-ական մարզպետի դեմ: Չքննարկենք պատճառահետևանքային կապերը... կարևորը, որ Անդրեյ Ղուկասյանի աստղային ժամը  հասավ. հոկտեմբերի 2-ի միջադեպը նրա համար բախտորոշ էր: Պաշտոնից ազատված ԲՀԿ-ական մարզպետի փոխարեն նա ստանձնեց մարզի ղեկը: Նա, նորանշանակ մյուս մարզպետերի նման, հայտարարեց, թե հեղափոխությունը մարզ է տանելու: Թե ինչ նկատի ուներ նա, պարզ չէ, հատկապես որ մարզում դեռևս էական փոփոխություններ չեն եղել, եթե չհաշվենք, որ պետական որոշ կառույցներից որոշ մարդիկ ազատվել են: NEWSPRESS.am-ի տեղեկություններով էլ, մի քանիսին առաջարկվել է պաշտոնում մնալու համար՝ համալրել ՔՊ-ի շարքերը:

Ինչևէ, մարզպետն առայժմ շոուներ է սարքում՝ նախորդների ձեռքբերումները վերագրելով իրեն: Այդպես. օրերս Վանաձորում շահագործման հանձնվեց բժշկական համալիր կենտրոնը, որի շինարարությունը սկսվել էր դեռ 2013 թվականի նոյեմբերից:

Այս մասին մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրառել է...

Ինչպես և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այնպես էլ Լոռու մարզպետն այս շինարարության հետ որևէ աղերս չունեն, և սա նրանց ձեռքբերումը չէ: Այն, ինչ կարող են անել այս նորանշանակ պարոնները, այն է, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը չլուծարեն: Ավելի ճիշտ՝ լուծարման մասին լռում են, թեև համապատասխան հրամանում ասվում է, որ այն պետք է լուծարել, քանի որ խնայողություններ են արվելու: Ու չի քննարկվում, թե այդ խնայողություններն ինչի կամ ում հաշվին են արվելու:

Մարզպետն ասում է, որ այն պարզապես ուզում են տեղափոխել նորակառույց ԲԿ-ի շենքը, սակայն այստեղ կա այլ խնդիր:

Նոր շենք տեղափոխվելով՝ կրճատվում է հիվանդների մահճակալների թիվը, հետևաբար նաև՝ բուժաշխատողների: Այդ է պատճառը, որ նրանք չեն ուզում նոր մասնաշենք տեղափոխվել:

Հատկանշական է, որ Թորոսյանը ԲԿ-ի բացման ժամանակ նույնիսկ չի էլ ցանկացել հանդիպել ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատողների հետ: Իսկ մարզպետն իր հերթին չի ջանացել խնդիրը դնել նախարարի աշխատանքային այցի օրակարգում:

Կարևորը բացման հանդիսավոր շոուն ստացվեց, կենացներն ասվեցին, իսկ ինֆեկցիոնի խնդիրն օտար աչքից հեռու կլուծեն, իհարկե, ոչ հօգուտ բուժանձնակազմի:

Նախարար Թորոսյան Արսենը հպարտությամբ հայտարարեց, թե ինֆեկցիոն հիվանդանոցի տեղն էլ չգիտի նույնիսկ, բայց լսել է, որ վատ են պայմանները և որոշել է փակել: Նա նաև ասաց. «Եթե պետք եղավ որևէ տեղ որևէ ԲԿ բացել՝ պետք է բացենք, իսկ եթե պետք եղավ փակել՝ փակելու ենք», իսկ թե այս պարագայում ում է պետք փակել ինֆեկցիոն ԲԿ-ն՝ չի քննարկվում...

Արմինե Մկրտումյան