Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

Չենք կարող մեր ձեռքերը լվալ ու ասել՝ թող Փաշինյանը տապալվի, մենք «աբիժնիկ» չենք․ Շարմազանով

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունն է և չի կարող կրավորական կեցվածք ընդունել։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նկատեց, որ հաշվի առնելով երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ ՀՀԿ-ն չի կարող բոյկոտել ու չմասնակցել ԱԺ ընտրություններին։

«Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ազգի հանդեպ։ Չենք կարող ձեռքներս լվալ ու ասել, թե ինչ ուզում է լինի՝ Փաշինյանը թող գնա, տապալվի։ Դա ոչ պետական մոտեցում է»,- ասաց Շարմազանովը։

Նա նկատեց, որ մի ուժ, որը տարիներ շարունակ իշխանություն է եղել, լավ հասկանում է այդ մարտահրավերները ու մենք ուզում ենք զերծ պահել մեր հայրենիքը ճակատագրական սխալներից: 

«Մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն իմ համար ընդունելի չեն։ Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից։ Լավ, բա մենք այսքան բանից հետո չե՞նք գնահատում մեր անելիքը։ Ընդդիմությունը պետք է հենց նրա համար, որ զերծ պահի իշխանությանը սխալներից»,- ընդգծեց Շարմազանովը։

Պատասխանելով հարցին, թե ինչու ընտրություններին չի մասնակցում Սերժ Սարգսյանը, ում դերը միշտ այդքան կարևորվել է երկրի կառավարման գործում, Շարմազանովը նկատեց, որ այսօր ՀՀԿ-ն չի գնում ընտրությունների՝ իշխանությունը վերանվաճելու։

«Մենք լուսնից չենք իջել, և բոլորիս էլ պարզ է, որ ընտրություններում առաջին տեղը կանխանշված է․ պարզապես դեկտեմբերի 9-ին հրապարակի որոշումը պետք է լեգիտիմացվի։ Որևէ մեկը չի կասկածում, որ «Իմ քայլը» պետք է հաղթի»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ կրկնելով, որ իրենք մասնակցում են ընտրություններին՝ ընդդիմադիր բևեռ ձևավորելու։

Շարմազանովը պատասխան ուներ նաև հարցին, թե ինչու ժողովուրդը պետք է հավատա ՀՀԿ-ին և ձայն տա իրենց։ Նրա դիտարկմամբ՝ անցած 6 ամսվա ընթացքում բացահայտվել է «նոր իշխանությունների ստերի շարան»:

«Նոր իշխանությունները, քննադատելով ՀՀԿ-ին, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չեն փոխել: Փաշինյանը մեզ քննադատում էր Եվրասիականի, ՀԱՊԿ-ի համար, հիմա ինքը շատ մեծ հաճույքով շարունակում է ՀՀԿ-ի կուրսը: Փաշինյանը մեզ քննադատում էր կուտակայինի համար, շատ մեծ հաճույքով իրականացնում է կուտակայինը: Փաշինյանը մեզ քննադատում էր կարմիր գծերի և տեսախցիկների համար, մեծ հաճույքով պահպանել է դրանք: Կա երկու բևեռ. ով դժգոհ է մեզնից, պետք է ընտրի Փաշինյանին, ով դժգոհ է Փաշինյանից և իրական ընդդիմության կարիք ունի, պետք է ընտրի մեզ»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Այսինքն՝ կա՞ն սև ու սպիտակներ, հարցին, Շարմազանովն արձագանքեց․ «Եթե Փաշինյանը սպիտակն է, ուրեմն ես սևն եմ»։