Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Վազող տողեր

Այնպիսի լկտի բաներ են արվել, որոնց մասին ես հիմա հնարավորություն չունեմ խոսելու. Մեսչյանը զգուշացնում է հողազավթում անողներին

Դա հողազավթման ամենակոպիտ տարբերակն էր: Իրենց բազմիցս զգուշացրել էինք, որ մի արեք, շարունակում էին: Գիտե՞ք՝ ինչ, ամեն ինչը չափ ունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Նոր Նորքում ապօրինի շինարարության ապամոնտաժման դեպքին: 

«Դուք մի կարծեք՝ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ բուլդոզերը խփում է պատին, դա շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան»,- զգուշացրեց Մեսչյանը: 

Դիտարկմանը, թե, փաստորեն, սա նաև օրինա՞կ էր մյուսների համար, որ այլևս թույլ չեն տրվելու ապօրինի շինություններ կառուցվեն, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը պատասխանեց. «Ես ուզում եմ ինձ ճշգրիտ հասկանաք. երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չէ, դա շոու չէ: Ամեն մի ասված նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն: Մի արեք»:

Նա ընդգծեց, որ այն, ինչ արվել է մինչ օրս, այլ հարց է, սակայն այն պահից, ինչ ինքը ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պատասխանատու պաշտոնը, այլևս նույնը չի լինելու: Նա ևս մեկ անգամ հորդորեց այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են հողազավթում կամ ապօրինի շինարարություն անել, չանել դա, որովհետև դա ոչ մի դեպքում չի օրինականացվելու: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կլինեն դեպքեր, երբ կօրինականացվեն որոշակի շինություններ: Մասնավորեցնելով խոսքը՝ Մեսչյանը նկատեց, որ ահռելի քանակով մարդիկ կան, ովքեր ծանրագույն սոցիալական վիճակում են, որ ժամանակին կարողացել են ինչ-որ բան կառուցել, որ ընտանիքն այդտեղ ապրի. «Ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ այդ մարդկանց տները չօրինականացնել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են սովորաբար, մարդիկ գնում ապօրինի կառուցելու, ապա օրինականացնելու ճանապարհով, Մեսչյանը պատասխանեց, որ պատճառը շատ պարզ է. «Որովհետև կատարվում էր ամենախայտառակը. այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին ու բերում էին ապօրինի շինարարության՝ և՛ ոստիկանությունը,  և՛ թաղապետարաննները: Բոլորը մեղավոր են նրա համար, ինչի խնդրի առջև հիմա կանգնած են Երևանի բնակիչները: Մեղքն ամբողջովին իրենցն է, քաղաքացիների մեղքը 20 տոկոսն է, մնացածը պատասխանատուների մեղքն է»:

Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի՝ որոշներին պետք է ներել, մյուսներին՝ ներել չի կարելի: 

«Կան մարդիկ, ում անպայման պետք է ներել, կան մարդիկ, ում կառուցածը պետք է անպայման քանդել, առանց որևէ խաղերի, որովհետև այնպիսի լկտի բաներ են արվել, որոնց մասին ես հիմա հնարավորություն չունեմ խոսելու: Ամեն ինչը չափ ունի: Իմացեք մի բան՝ հողազավթումը գողություն է երկրից, գողություն է մեր բոլորի ունեցվածքից: Մի՛ արեք այդպիսի բաներ, հողազավթումը վերջացավ, տղե՛րք, ոչ մի քառակուսի մետր հող մի՛ զավթեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու և եթե հույս ունեք, որ հետագայում կկարողանաք օրինականացնեք, մոռացեք դրա մասին»,- ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետը: