NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

«Ի՜, էդ ի՞նչ ես ասում»․ Դաշտ համայնքի 20 տարվա գյուղապետը՝ պետբյուջեն վատնելու մասին

Արմավիրի մարզի Դաշտ համայնքի բնակիչները դժգոհում են գյուղապետ Հրանտ Պետրոսյանի կամայականություններից։ Պետրոսյանն արդեն 20 տարի է, ինչ համայնքի ղեկավարն է։ Ասում են՝ համայնքապետ դառնալու համար նա անցել է Հանրապետական կուսակցության շարքերը, վերջին անգամ այս պաշտոնում վերընտրվել է արդեն անկուսակցականի կարգավիճակում, բայց՝ ՀՀԿ-ի դրոշմը ճակատին։

NEWSPRESS.am—ի տեղեկություններով՝ Հրանտ Պետրոսյանը խտրականություն է դնում իր մերձավորների ու մյուս գյուղացիների միջև։ Օրինակ՝ գյուղում շատ են խոսում 2016 թվականի ամռանը տեղի ունեցած կարկտահարության մասին։ Գյուղում այն ժամանակ տուժել է ավելի քան 100 տնտեսություն, սակայն, ասում են, որ Գյուղնախարարության կողմից հատկացված գումարը նա որոշակի վերապահումներով է տրամադրել համագյուղացիներին։ Ավելի ճիշտ՝ մեր տեղեկություններով՝ դրամական աջակցություն ստացել է ընդամենը 2 տնտեսություն։

«Չէ, ի՜նչ վերապահում, ի՜նչ բան․․․ Ո՞վ ասաց, որ 2 ընտանիքի եմ տվել, ես տվել եմ կարկուտից տուժած սեփականատերերին»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ բացատրելով, որ քիչ տուժողներ են եղել։

Նա արձագանքեց նաև այն տեղեկությանը, որ ընդամենը երկու ընտանիք է փոխհատուցում ստացել։

«Ո՞վ է ասում, սուտ են ասում․․. Ես չեմ տվել, այլ օգտվել է ամբողջ համայնքը, դեռ կողքի համայնքից էլ սեփականատեր ունենք, նրանք էլ են օգտվել։ Օգտվելը ո՞րն ա, պետության կողմից աջակցություն են տվել»։

-Այսինքն, հարևան համայնքի սեփականատերերին աջակցել եք, իսկ ձեր համայնքի տուժած բնակիչներին՝ ո՞չ։

«Հարևան համայնքին չենք աջակցել, այդ համայնքից մեզ մոտ սեփականատեր կա, նրանց ենք տվել գումարը, մեզ մոտ սեփականատերեր կան»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ 140-ից  ավելի տուժածների է աջակցել այդ գումարով։

-Բայց մեզ մոտ կան տվյալներ, որ ոչ բոլոր տուժող սեփականատերերն են  օգտվել պետության աջակցությունից։ Համենայն դեպս, փոխհատուցում չստացած բնակիչները դժգոհել են։

«Մենք կարկուտից տուժածներին ենք տվել միայն գումար, կարող ա մեկը ցորենը հավաքել ա, հետո ասում ա՝ չեմ հավաքել, տուժել եմ, նրան ինչի պետք ա գումար տանք: Շատ տուժողներ չեն եղել։ Ցորենը 50% է տուժել, լոբին հավաքել էին, կարտոֆիլը չի տուժել, միայն ծիրանն ու խաղողն է տուժել ու էդ սեփականատերերին եմ տվել գումարը»։

Հարկ ենք համարում նկատել, որ 2016 թվականին, երբ տեղի ունեցավ կարկտահարությունը, գյուղապետն իր հարցազրույցներում հակառակն էր պնդում: Նա ասում էր, որ ամեն ինչ կարկտահարվել է, գյուղացին ձեռնունայն է մնացել, քանի որ «շուկա տանելու բան չի մնացել»։

 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ինչևէ, այժմ էլ գյուղապետը փորձում էր համոզել, որ քչերն են տուժել։ Ի դեպ, նա հավելեց նաև, որ փոխհատուցում են տվել նաև երկու ընտանիքի, որոնց տանիքները տուժել են կարկուտից։

Գյուղապետին հիշեցրինք, որ որ կառավարությունը վնասված կենդանիների, մեքենաների, տանիքների ու լուսամուտների համար պատասխանատվություն չի կրում։

«Ո՛չ, կառավարության կայքից տեղեկացեք»,-ասաց գյուղապետը։ 

-Ես անձամբ թեմայի շուրջ զրուցել եմ գյուղնախարարի հետ, և նա ասել է, որ նախարարությունը պատասխանատվություն է կրում միայն ցանքատարածությունների և այգիների համար։

«Վայ, ասում եմ կառավարությունն ա տվել այդ գումարը․․․ Բա հո իմ գրպանի՞ց չեմ տվել»,-բարկացած արձագանքեց Հրանտ Պետրոսյանը։

-Իհարկե, կարավարությունն է տվել, բայց կառավարությունը չի վերահսկել, թե ուր են ուղղվել այդ գումարները։

«Ի՜, էդ ի՞նչ ես ասում, մարզպետարանի կողմից վերահսկվում ա, մարզից գալիս են․․․ Հիմա չեմ հասկանում, լրագրո՞ղ եք, թե՞ ուզում եք խաչաձև հարցեր տալ։ Ինչ-որ մեկը Ձեզ խառը բաներ է ասել, դուք էլ խաչաձև հարցեր եք տալիս․․․ Վերջ»,-զայրացած ասաց գյուղապետն ու անջատեց հեռախոսը։