Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

Ծերեթելիի կոնտինգենտից և՞ս ցուցակում մարդիկ կան․ հարգելի կոլեգա, ա՞յս թիմով եք պատրաստվում երկիր ղեկավարել

Առանձին մարդիկ, իհարկե, թող ինձ ներեն, բայց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների ցուցակն ուղղակի աղետալի է: Հրապարակված ցուցակից ակնհայտ է դառնում Փաշինյանի կադրային սովը: Կրկին առաջնայնությունը տրվել է այն երիտասարդներին, ովքեր կառավարության թիմում արդեն հասցրել են աչքի ընկնել իրենց անփորձությամբ։

Երբ քննադատվում էր Փաշինյանի կառավարական թիմը, ասում էին՝ ստեղծվել է ժամանակավոր կառավարություն և անփորձների փոփոխություններ դեռևս կլինեն, բայց այդպես էլ չտեսանք այն փորձառուներին, ովքեր պետք է լրացնեին մասնագետի սովը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուների այս աղետալի ցուցակում, ով ասես՝ կա, ինչ տիպի մարդ ասես, կա՝ սկսած փողով նյութ գրող լրագրողից, վերջացրած ամբիցիոզ, բայց կյանքում ոչնչի չհասած ջահել-ջուհուլներ:

Հետաքրքիր է՝ Ծերեթելիի կոնտինգենտից և՞ս այս ցուցակում մարդիկ կան, վերջին շրջանում ոստիկանությունը մեծ որս էր սկսել, գուցե ՔՊ ցուցա՞կն էին կազմում:

Ինչևէ, ցուցակում մարդիկ են, ովքեր հեղափոխությունից հետո միայն ջրի երես դուրս եկան իրենց միակ առավելության շնորհիվ՝ այն է կարողացան քայլել ու ճանապարհ փակել, թե չէ՝ ցուցակ կազմելիս հաստատ հաշվի չի առնվել, թե մարդն ինչ անցած ճանապարհ ունի կամ ինչ կրթական ցենզ:

Եթե ցուցակից հանենք այսօրվա նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին՝ տակը մնում է ավելի թույլ մասսա, որով էլ Փաշինյանը կլցնի խորհրդարանը:

Ես չեմ կարող պնդել, որ խորհրդարանում նախորդներն ավելի լավն են, քան այս մարդիկ, բայց որ այս նորերը ոչ մի շանս չունեն ավելի լավը լինելու, գրեթե ակնհայտ է:

Մարդիկ են, ովքեր ունեն 0 վարկանիշ, հանրությունը նրանց չի ճանաչում, շատերին անգամ լրագրողները չգիտեն և այս մարդիկ, փաստորեն, լինելու են խորհրդարանում և մեր ապագան որոշեն:

Չեմ խոսում այն մասին նաև, որ թույլ է առանձին ոլորտներում մասնագետների ներառվածությունը։ Օրինակ՝ ցուցակում մեկ-երկու տնտեսագետ կա, որ հնարավոր է մի նորմալ օրենքի նախագիծ ներկայացնեն, իսկ մնացած դեմքերը խորհրդարանում տանելու են միայն իրենց թելադրված քաղաքական գիծն ու վերջ, այդտեղ կավարտվի նրանց առաքելությունը, քանի որ ավելին պահանջել տորիչելյան դատարկություն հիշեցնող ուղեղներով այս մարդկանցից՝ պարզապես միամտություն կլինի:

Փաշինյանի կողմից նման ցուցակ կազմելը խոսում է իր թուլության և իր՝ իսկապես ժամանակավոր լինելու մասին: Այս խորհրդարանով և գործադիրով Փաշինյանը չի կարող հաստատուն դիրքերում մնալ:

Եվ վերջում՝ հարգելի՛ կոլեգա, ա՞յս թիմով եք պատրաստվում երկիր ղեկավարել, եթե այո՝ ապա Դուք կձախողվեք, որովհետև Ձեզ շրջապատել եք այն չաշխատող 800.000-ով, որովհետև նրանցից քչերն ունեն նորմալ կենսագրություն, աշխատանքային փորձ և մենք՝ այն 350.000-ս պետք է աշխատենք, որ քո չաշխատող թիմն աշխատավարձ ստանա:

NEWSPRESS.am-ի հիմնադիր՝

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան