Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու
Վազող տողեր

Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վայր է դնում նախարարի ԺՊ-ի լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:

Աշխատանքիս կես տարվա ընթացքում առաջնորդվել եմ բարձր պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով ինձ վստահված առաքելությամբ նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ձևավորմանը:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր էին ինձ համար, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է ու առնչվում է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Հետևաբար, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում եղել է մարդը՝ որպես բարձրագույն արժեք:
Այս ընթացքում ներդնելով առավելագույն ջանքեր՝ ինձ հաջողվեց արձանագրել փոքր հաջողություններ, որոնք թեև հասարակության բարեկեցության համար դեռևս բավարար չեն, սակայն հիմք են հետագա գլոբալ ու ինստիտուցիոնալ հաջողությունների արձանագրման համար:

Հեղափոխությունից հետո ինձ վստահվեց ղեկավարել ամենաբարդ, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր ու բազմաշերտ ոլորտներից մեկը: Կատարված յուրաքանչյուր աշխատանք, երբ ի վերջո ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ավելի է պարտավորեցնում՝ մոտիվացնելով շատ ավելի գլոբալ ծրագրերի իրականացումը:

Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ:

Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի։

Հարգանքով՝
Մանե Թանդիլյան»