Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են (ֆոտո)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ձեր հայրենասյուն գործերի հաջողության համար: Գիտենք, անշուշտ, որ Ձեր օրակարգը շատ ծանրաբեռնված է, բայց այս հանդիպումն էլ անհրաժեշտություն է, որպեսզի մեր եկեղեցուն, մեր ազգային կյանքը հուզող մի շարք հարցերի մասին կարողանանք Ձեզ հետ քննարկումներ ունենալ և նաև ստանալ մեր եկեղեցուն հուզող հարցերին առչնվող լուծումներ: Անշուշտ, գիտենք, որ երկրի առջև բազում մարտահրավերներ կան, և կարևոր իրադարձություններ նաև առջևում են՝ Ազգային ժողովի ընտրությունները: Մեր ցանկությունն է և մեր մաղթանքը, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն մեր ժողովրդի, մեր երկրի բարի անվան և բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն մեր երկրի առաջընթացին: Կրկին մեր լավագույն բարեմաղթանքները Ձեզ և բարի գալուստ Սուրբ Էջմիածին»:

Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա առաջին հանդիպումը չէ, նախկինում էլ բազմիցս հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և քննարկումներ ունեցել, այդ թվում նաև՝ ապրիլ-մայիս ամիսներին: «Ինձ համար շատ կարևոր են այդ քննարկումները և ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի հետ: Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել: Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, և ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և վստահաբար դեռ շատ անգամ կլինի. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իմ և իմ ընտանիքի կյանքում: Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»:

«Սուրբ Էջմիածին այցելությամբ՝ Ձեր աղոթքն եք բարձրացնում առ Աստված և զորանում Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու, Ձեր տեսիլքները կյանքի կոչելու առումով», - նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություներին՝ նա նշել է, որ առկա է որոշակի վստահություն և լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան և՛ քաղաքապետի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Մեր մաղթանքն է և մեր աղոթքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան այդպիսի ընթացքով և նպաստեն ազգային միասնության զորացմանը, մեր ժողովրդի համախումբ ջանքերով մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: