Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները
Վազող տողեր

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը. հայտարարություն

Երկիր Ծիրանի կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը:

1995 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքները բացառել են Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի գործունեությունը` դատական համակարգը ենթակա դարձնելով գործադիր իշխանությանը: Արցախցիներին արգելել են օգտվել ընտրական իրավունքից և միլիոնավոր հայերի չեն տրամադրել երկքաղաքացիություն: Դյուրին պայմաններ են ստեղծել քրեա-օլիգարխիայի առաջացման համար:

2005 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքները չվերացրեցին գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող դատական համակարգի անկախ գործունեության համար երաշխիք հանդիսացող իրավական արգելքները (դատավորների ուղղակի, որոշակի ժամկետով, պարբերական ընտրություններ` նրանց գործունեության սոցիալական երաշխիքների տրամադրմամբ): Արցախցիներին և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չվերադարձրեցին ընտրելու և ընտրվելու իրավունքը: Լիարժեքորեն ապահովեցին քրեա-օլիգարխիայի ինստիտուցիոնալ ներկայությունը խորհրդարանում և կառավարությունում:

2015 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքներն ապահովում են 100 տոկոսով վերահսկվող քաղաքական մենաշնորհը և միլիոնավոր քաղաքացիների (արցախցիներին, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիներին և բազմաքաղաքացիներին) դուրս են թողնում ազգային քաղաքական կյանքում քաղաքական իրավունքների իրացումից: Այս իրավական կառուցվածքը բացառում է անկախ դատական համակարգի ներդնումը, բազմակարծիք խորհրդարան ձևավորելու և պետության առջև առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հնարավորությունը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Համահայկական Մեծ Ընդվզումը չվերածվեց Հայկական Մեծ Հեղափոխության: Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավա-քաղաքական դատապարտման գնահատական չտրվեց:

Մրցունակ և արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց:

27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները և անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում:

Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է:

Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը և ներդնել ժողովրդավարական համակարգ, այլև ընդհակառակը` նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը և լիցքավորմանը:

Ավտորիտարիզմի կյանքի երկարաձգումն ապահովող քրեա-օլիգարխիկ համակարգի կանոնները, այն է` ՀՀ Ազգային ժողովում կայուն մեծամասնության սահմանումը, խորհրդարան անցնելու համար բազմակարծություն չապահովող բարձր տոկոսային շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս), ռեյտինգային համակարգը, արցախցիների և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման բացակայությունը, բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց համար ընտրական իրավունքի իրացման արգելքը, քրեա-օլիգարխիան ներկայացնող կուսակցությունների մասնակցության ապահովումը, կեղծարարության երաշխավոր՝ ՀՀ ԿԸՀ գործունեությունը և ընտրարշավի անցկացման համար ստեղծած բացառիկ անհավասար պայմաններն անարդյունավետ են դարձնում քաղաքական պայքարն այս ձևաչափով:

Հաշվի առնելով վերը թվարկվածը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրում է.

Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, չի լուծել արդի Հայկական պետականությունում ընտրական իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը` չի ազատականացրել քաղաքական դաշտը, հայ ազգի բոլոր հատվածների` արցախցիների, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, բազմաքաղաքացիների համար չի ապահովել ընտրելու և ընտրվելու իրավունքը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության` բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք են:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համոզված է.

Գործող գործադիր և օրենսդիր իշխանության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով նախաձեռնությունը հետապնդում է ապօրինի նպատակ, չի բխում հայ ազգի շահերից և օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում առկա թարմացված ավտորիտարիզմի:
Պատերազմական գործողությունների նախաշեմին առանց ներառող Ազգային ժողովի և կառավարության ձևավորման` բազմակի խոցելի է դառնում ազգային անվտանգությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գիտակցելով, որ Մեծ Միջին Արևելքում աշխարհաքաղաքական օրակարգի բանեցումն ուղղակի առնչվում է հայկական ազգային շահի հետ, ինչը պահանջում է ազգային լայն ներառող համախմբում (կոնսոլիդացիա), որի համար նվազագույն անհրաժեշտ պայման է համարում. արդի Հայկական պետականությունում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և պատերազմը հաղթելու հարցերում Արցախի վերամիավորման իրավական վերահաստատում (հանրաքվեի անցկացում) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ձևավորում (հիմնադրում) հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և բազմաքաղաքացիություն, պարզ համամասնական ընտրակարգով և նվազագույնը 2 տոկոս անցողիկ շեմով:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո:

 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի, այսպես կոչված «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանվող կեղծիքը և հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»: