Մեր «աջաբսանդալին» նայելու փոխարեն խորհուրդ կտայի շարունակել քերել իրենց՝ տակը կպած կաթսան. ՔՊ խոսնակը՝ ՀՀԿ-ականներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.
«ՀՀԿ ներկայացուցիչներին, ովքեր չեն հասկանում «Իմ քայլը» դաշինքի ներառական տրամաբանությունը, որը հիմնված է ԱԺ-ում և խորհրդարանական տարբեր հարթակներում լավագույնս աշխատելու կարողության վրա, մեր «աջաբսանդալին» նայելու փոխարեն խորհուրդ կտայի շարունակել քերել իրենց՝ տակը կպած կաթսան»։