«Բա որ Գալուստ Գրիգորիչը ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն, տեսա՞ք, որ ծափ տվեցիք»
Այսօր նոյեմբերի 16-ի Ազգային ժողովի նիստում, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկար ժամանակ չէր կարողանում սկսել նիստը:
Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 58 պատգամավոր, սակայն գրանցվել էր 51-ը: Շուտով այն դարձավ 52:
Արա Բաբլոյանն առաջարկեց սկսել գրանցումը, մինչև հավաքվեն բոլոր պատգամավորները: Ավելի քան 10 րոպե պատգամավորների թիվը չէր անցնում 52-ից: Նրանք սկսեցին դժգոհել, որ նիստը չի սկսվում, սակայն Բաբլոյանը նկատեց, որ եթե հիմա գոնե մեկ պատգամավոր էլ գա և դառնան 53, ապա կսկսի նիստը, հակառակ դեպքում օրինագծերի քվեարկության ժամանակ քվորում չի ապահովելու:
Նիստից մոտ 30 րոպե անց, ուշացումով նիստերի դահլիճ մտավ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը: Ու քանի որ այն որոշիչ էր նիստն սկսելու համար՝ բոլորը ծափողջյունով դիմավորեցին «մաեստրոյին»:
Արա Բաբլոյանը կատակով նկատեց.
«Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն, տեսա՞ք, որ ծափ տվեցիք»: