Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը նախապատրաստվում առաջիկա քարոզարշավին և բուն ընտրական գործընթացին։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից NEWSPRESS.am-ը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները իրենց քաղաքական ուժի մոտ։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ներկայանալի համապետական ցուցակով, որը տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած տարբեր մասնակիցներից է բաղկացած, որոնք մտահոգ են երկրի ապագայով:

«Նրանք ունեն շատ հստակ տեսլական՝ ինչպես զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք ընտրություններին մասնակցում ենք շատ մրցունակ ծրագրով, հանրությանը ներկայացնելու ենք երկիրը զարգացնելու ԲՀԿ-ի, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի տեսլականը: Պարոն Ծառուկյանն առիթ ունեցել է ասելու, որ քաղաքական փոփոխություններից հետո այժմ մեր երկրում հերթը տնտեսական հեղափոխությանն է և մեր ծրագիրը հանգամանորեն ներկայացնում է հենց այդ հեղափոխությունն իրականացնելու մեխանիզմները: Մենք ընտրությանը մասնակցում ենք այդ առաքելությամբ և հանրությունը հնարավորություն ունի ընտրություն կատարելու ներկայացված ծրագրերի միջև: Եվ ըստ այն քանակի, թե որքանով կվստահի հանրությունը մեզ, մեր ներկայացրած ծրագրին, այդքանով էլ մենք ներկայացված կլինենք խորհրդարանում: Տարբեր տեսակի քաղաքական գուշակությունները, նոստրադամուսությունները, կարծում եմ, քաղաքական կատեգորիաներ չեն: Ընտրությունը քաղաքական գործընթաց է, մենք կոնկրետ գնում ենք այդ ճանապարհով»,-շեշտեց նա:

Այն դիտարկմանը, թե այդքան մրցունակ ծրագիր ու շատ ներկայանալի ցուցակ ներկայացնելով, քննարկումներ չեն եղել, թե քանի տոկոս կհավաքի կուսակցությունը կամ ինչպես են գնահատում իրենց շանսերը, Տոնոյանը նշեց. «Կանխագուշակումներով զբաղվելու փոխարեն մեր կուսակցությունը նախընտրել է աշխատելը: Կոնկրետ այս դեպքում օրնիբուն մեր մասնագետները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մրցունակ ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու աշխատանքներ են իրականացրել: Կանխագուշակումների, ենթադրությունների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը»։