Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

Համաներումից դժգոհ կալանավորը սպառնում է կարել բերանն ու հացադուլ հայտարարել

Մինչև համաներման կիրառումը դրա մասին շատ թմբկահարվեց: Է՛լ «աննախադեպ», է՛լ «մեծ ծավալ», է՛լ... մի խոսքով՝ համաներում հայտարարող իշխանությունն այն դրական է գնահատում, իսկ այն իրենց մաշկի վրա զգացողները՝ ոչ: Ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր անհամբեր սպասում էին այդ համաներմանը և հույսեր էին կապում դրա հետ՝ վստահ իմանալով, որ համաներումն անպատճառ իրենց վրա անդրադառնալու է, հուսախաբ եղան:

Նախ, նկատենք, որ համաներումը նախընտրական շրջանում հայտարարվեց. ասում են՝ բանտերից դուրս եկողներից շատերը ազդեցիկ են և կարող են պետության «լավության» տակից դուրս գալ՝ իշխող կուսակցության համար ձայներ բերելով: Ինչևէ, չենք քննարկում:

Փաստն այն է, որ այն օրից, երբ համաներման որոշումը սկսեց գործել, NEWSPRESS.am-ն սկսեց ահազանգեր ստանալ քաղաքացիներից, ովքեր դժգոհ էին որոշման արդյունքներից: Ահազանգերից ո՛չ բոլորին ենք անդրադարձել, բայց որոշները լուսաբանվել են:

Շատերը դժգոհ են հեղափոխությունից զուտ այն պատճառով, որ իրենց հարազատի վրա, ինչպես իրենք են ասում, «կարովի» գործը չի վերանայվել:

Իհարկե, տրամաբանական է, որ ոչ բոլորը գոհ կլինեն, սակայն մարդիկ, ովքեր ներկայացնում էին իրենց խնդիրը, իսկապես անուշադրության են մատնված: Օրերս էլ կալանավայրից մեզ ահազանգեց մի բանտարկյալ, ով առայժմ չցանկացավ հրապարակել իր անունը, բայց ասաց, որ վճռական է տրամադրված: Համաներումը նրա վրա չի անդրադարձել, այն դեպքում երբ վերջինս վստահեցնում է, որ իր դրական վարքագծով աչքի է ընկել կալանավայրում, և բոլորը գոհ են իր պահվածքից, գործն էլ հիմնավոր չէ:

Տղամարդը նեղսրտած էր, որ նույնիսկ չեն էլ փորձել գործը վերանայել: 

«Գիտե՛ք, այդքան չէի վրդովվի, եթե մեր աչքի առաջ համաներման արդյունքում մանկապիղծներ չազատվեին. ախր ոնց կարելի է երեխու բռնաբարության հոդվածով մանկապիղծն ազատվի, իսկ ոչ լիարժեք հիմնավորմամբ մեղադրանքով սարքված գործով նստածը՝ ո՛չ: Դա՞ է արդարությունը»,-նեղսրտած իրավիճակն էր ներկայացնում կալանավորը:

Նա ուզում էր համոզվել, որ լրատվամիջոցները իր կողքին կլինեն, երբ վճռական քայլերի գնա: Նրա հաջորդ դատական նիստը հունվարին է նշանակված, և քաղաքացին որոշել է՝ եթե այս անգամ էլ չարդարացրին իրեն, կկարի բերանն ու հացադուլ կհայտարարի, կամ ոտքերը կմեխի հենց կալանավայրի կենտրոնում:

«Լա՛վ, սարքեցին գլխիս, դատեցին՝ լավ արին, բա հիմա ինչի՞ չի վերանայվում, եթե իրոք իրավիճակ է փոխվել: Բա չե՞ն տեսնում, որ փաստերը հիմնավոր չեն, բա չեն ասո՞ւմ, որ երեք անչափահաս երեխա ունեմ. 2 տարի ու կես նստել եմ, ինձ լավ եմ պահել, ուրեմն ոչ մի բան հաշվի չե՞ն առնում»,-ասաց տղամարդը՝ հավելելով, որ ևս 6 տարի ու կես էլ, այս պահի դրությամբ, պետք է կրի պատիժը:

Նա միշտ մտածել է, որ համաներման ժամանակ կվերանայեն իր գործն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Երբ հեղափոխություն է տեղի ունեցել, նա ավելի է հույսով լցվել, քանի որ հավատացել է, որ դատական համակարգը կփոխվի, ու ամեն ինչ լավ կլինի:

«Ախր նրանք, ովքեր կարեցին էս գործն իմ վրա, հիմա չեն աշխատում, ազատվել են աշխատանքից: Չեմ հասկանում՝ բա ինչի՞ չեն դրանց կարած գործերը վերանայում»,-ասաց կալանավորը: Նա նաև խնդրեց. «Մի բան եմ հիմա ուզում. եթե դատական նիստի ժամանակ ինձ նորից մերժեն՝ որպես բողոքի նշան բերանս կարելու եմ, բայց կարո՞ղ եմ ձեր վրա հույս դնել, որ մինչ այդ զանգեմ ու խնդրեմ գաք լուսաբանեք»,-հարցրեց տղամարդը: 

Իհարկե,նմենք նրան չմերժեցինք, և պետք է լուսաբանենք, սակայն ուզում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին և նկատել՝ շատ են կալանավորները, ովքեր իսկապես ուրիշի մեղքն են կրում բանտում, ու եթե հեղափոխություն, ապա թող հեղափոխությունը կալանավայրեր ևս մտնի...