Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»
Տնտեսություն

էդ ի՞նչ ա՝ խոպանչի, արժանապատիվ անուն տվեք. Փաշինյանը չգիտի՝ «խոպանչուն» արժանապատիվ աշխատանք է պետք, ո՛չ թե անուն

Ինձ մնում է միայն հիանալ Ձեր ելույթով՝ հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք. ամեն ինչ կար Ձեր հարցի մեջ:

Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը, այսպես հումորով արձագանքեց լրագրողի հարցին, որը վերաբերում էր մեծ աղմուկ բարձրացրած ՊԵԿ որոշմանը, ըստ որի՝ տրանսֆերտները կարող են 23% հարկվել:

Փաշինյանը հղում անելով ՊԵԿ-ի պարզաբանմանը՝ նկատեց, որ այդպիսի բան չկա:

«Չի կարող մարդը մի տեղ հարկվել, հետո գա, Հայաստան մտնելիս հարկվի, հետո իր բնակավայր մտնելիս, հետո տնից դուրս գա՝ մի հատ էլ էդտեղ հարկվի, հետո նորից, որ գնա, մի հատ էլ էդտեղ հարկվի: Ինչպե՞ս եմ վերաբերվում այս համակարգի՞ն, նման համակարգ չկա Հայաստանում և չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը, ըստ էության պատասխանելով հենց իր առաջ քաշած հարցին՝ քաղաքացու ամենուր հարկվելու վերաբերյալ: Իհարկե, նման համակարգ չի կարող լինել, քանի որ դա արդեն ծայրահեղ ապուշություն կլիներ, սակայն հարկ է նկատել, որ լրագրողի տված հարցը, ոչ թե քաղաքացու տանը, դրսում, քայլելիս ու նստելիս հարկվելու մասին էր խոսքը, այլ հենց ՊԵԿ-ի որոշման: Այն է՝

«2020 թվականից շրջանառության մեջ դնել մեխանիզմ, ըստ որի՝ հարկային դաշտ կբերի արտագնա աշխատանքի մեկնածներին․ դրսից եկամուտ ստացող քաղաքացին կպարտավորվի այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը»:

Տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ն ակնկալում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը: Ու թեև ՊԵԿ-ն այս հայտարարությունից հետո մեկ անգամ ևս հստակեցրել է այս հարցում իր դիրքորոշումն ու հաստատել այն, սակայն Նիկոլ Փաշինյանին հաջողվեց շրջանցել այս հարցի բուն պատասխանը՝ սեփական մեկնաբանմամբ ներկայացնելով հարցը:

Իսկ երբ լրագրողը փորձեց հստակեցնել, թե «այսինքն՝ խոպանչիները չե՞ն հարկվելու», Փաշինյանը փոխանակ կենտրոնանալու պատասխանի վրա, կառչեց «խոպանչի» բառից, ու կենտրոնացավ հենց դրա վրա:

«Կներեք, էդ ի՞նչ բառ ա՝ խոպանչի, էդ բառը էս երկու օր ա՝ ի պաշտպանություն բոլորն օգտագործում են: Նախ, էդ մարդկանց խնդրում եմ արժանապատիվ անուն տվեք, հետո նոր նրանց իրավունքները պաշտպանեք»,- հորդորեց Փաշինյանը:

Չմեկնաբանենք, իհարկե, որ այդ մարդկանց վրդովվեցնում է ո՛չ թե «խոպանչի» բառը, այլ ծաղրը՝ իրենց աշխատանքի ու եկամտի նկատմամբ: Եվ նրանք դեմ չեն «խոպանչի» լինել, եթե հայրենիքում «արժանապատիվ» գործ գտնեն:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ այդպիսի նախագիծ և հայեցակարգ չկա ու փորձեց բացատրել, թե խոսքն ինչի մասին է, բայց անմիջապես էլ կարծես փոշմանեց.

«Խոսքը.... ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, և մեր ընկալումն այն է, որ չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի և մանդատի»,- ասաց Փաշինյանն ու նկատեց, որ այդ նախագիծը չի քննարկում:

Երբ «Ամերիկայի ձայնը» ՀԸ-ի լրագրողը ցանկացավ հավելյալ պարզաբանում՝ հարցի հետ կապված, Փաշինյանը չսպասեց հարցին և անմիջապես պատասխանեց, թե հայեցակարգով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ և 23 տոկոս եկամտային հարկով հարկել դրսից ուղարկած գումարները, «բայց դա չի նշանակում, որ ով հայտարարագիր է ներկայացնում՝ պետք է հավելյալ հարկվի... բայց, ընդհանուր առմամբ չկա գաղափար, որը չքննարկվի»:

Փաշինյանը նաև նկատեց, որ, ընդհանուր առմամբ, պետական եկամուտները պետք է ձևավորվեն հարկերի հաշվին և օգտագործվեն կարիքների համար: