Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները
Վազող տողեր

Մի օլիգարխի, որ թափ տայիք, էդ 50 մլն դոլարը կդնեիք բյուջե. Հայկ Բաբուխանյանը՝ Ֆինանսների փոխնախարարին

Ձեր կառավարությունը դեմ էր, որ մենք վարկեր վերցնենք և դրանք ծախսենք բյուջեի աջակցության համար՝ ինչպես Դուք եք ձևակերպում: Այսինքն՝ այդ վարկը վերցնում եք, որպեսզի բյուջետային ծախսերը փակվի՝ բաժանվեն թոշակներ, տրվեն սոցիալական նպաստներ: Ազգային ժողովի նիստում Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին դիմելով՝ այդ մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Եթե այդպես է՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ այդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե դա կոնկրետ գործարանի ստեղծման համար չի վերցվում, ինչ-որ ձեռնարկության համար չի ստեղծվում, որը հետագայում արտադրանք կտա և այդ արտադրանքով կփակենք վարկի վերցրած բեռը, որը նորից ավելանալու է արտաքին պարտքի վրա, և երեք տարի հետո մեր պետությունը պետք է այդ վարկը փակի: Ինչո՞վ է փակելու»,- փոխնախարարին հարցրեց Բաբուխանյանը:

Հայրապետյանը նախ հաստատեց, որ գումարը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է և որ, այո, այդ գումարը պարտքն ավելացնելու է 50 մլն դոլարով. «Ցանկացած  բյուջե, որը հաստատվում է դիֆիցիտով, նշանակում է՝ հաջորդ տարի մենք ունենալու մենք դեֆիցիտի չափով ավել պարտք ստանձնած: Այդ առումով՝ առաջիկա տարիներին նույնպես պարտքային միջոցները ստանձնվելու են, և այստեղ մի հանգամանք կա՝ կախված վարկի տեսակից: Կան նպատակային վարկեր, որոնք գնում են դեպի նպատակային ծրագրերը, այսինքն՝ ենթակառուցվածներին են ուղղվում: Կան վարկեր, որոնք ուղղվում ենք ընդհանուր բյուջետային ֆինանսական կայունությունը պահելու համար: Սա հենց այդ նպատակին ուղղվող բյուջետային աջակցության վարկ է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ապագայում նպատակ կա հրաժարվելու այդ վարկերից վարկ հնարավոր կլինի չվերցնել այն դեպքում, երբ սեփական եկամուտների էական բարձրացում տեղի ունենա: 

Արձագանքելով՝ Բաբուխանյանն այս անգամ հարցն այլ հարթություն տարավ՝ հնարավոր չէ՞ր որևէ օլիգարխի գրպանները թափ տալ ու այդ գումարը ստանալ. «Մի օլիգարխի, որ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե: Խոսում ենք օլիգարխիայի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: 50 մլն-ն ի՞նչ էր, որ չկարողացաք օլիգարխիայի, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարում վերցնել, դնել բյուջե, որպեսզի այդ գումարը չծանրանա ժողովրդի ուսերին»,- ասաց Բաբուխանյանը՝ ձևակերպելով հարցը՝ արդյոք հնարավոր չէ՞ր կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարից այդ 50 մլնը՝ ոչ մեծ գումարը, հայտնաբերել, բերել-դնել բյուջե, որպեսզի չավելացնեինք բյուջետային ծանրաբեռնվածությունը և արտաքին պարտքի բեռը: 

Փոխնախարար Հայրապետյանն էլ պատասխանեց, որ իհարկե, հնարավոր էր, բայց ռիսկային էր. «Իսկ եթե այդ 50 մլնը չկարողանայինք ունենալ ու առաջիկա երկու ամսում ունենայինք ֆինանսական ապահովման խնդիր: Ցանկացած կոռուպցիոն պայքարի, հարկային վարչարարության արդյունավետության միջոցով ստացված հնարավորությունները մեզ հնարավորություն կտան, որ այլևս քիչ ստանձնենք այն վարկային պարտավորությունները և պարտքի կառավարումը գնա դեպի նվազում»,- ասաց Ֆինանսների փոխնախարարը: