Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. Շարմազանով
Հասարակություն

Մինչև ե՞րբ պետք է սխալների համար ներողություն խնդրեք. լա՛վ, բա ձեր մեջ մի «խելքը գլխին» մարդ չկա՞

Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա կառավարությունը լրիվ անգործության է մատնված ու անհեթեթ գրառումներով և լայվերով փորձում է լրացնել բացը: Ակամա հիշում ես ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին, ով շատ ակտիվ գրառումներ էր կատարում Ֆեյսբուքում և իր այդ ակտիվության համար անվերջ արժանանում կրթական համակարգի աշխատանքից դժգոհ հասարակության քննադատություններին ու հայհոյանքներին: Դրանք մոտավորապես այս համատեքստում էին՝  ինչքան պարապ եք, որ ամեն օր Ֆեյսբուքում եք, դուք գործ չունե՞ք անելու:

Հիմա արդեն հասել է ժամանակը, երբ այս հարցը պետք է ուղղել ո՛չ թե մեկ նախարարի, այլ ամբողջ կառավարարությանը, որի անդամ նախարար ու փոխնախարարներ ժ/պ-ները, գործ անելու փոխարեն՝ ամբողջ օրը ակտիվ գրառումներ են անում Ֆեյսբուքում: 

Դեռ վերջերս էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժ/պ  Արշակյան Հակոբն անհեթեթ ֆլեշմոբ սկսել ֆեյսբուքում (որն, ի դեպ, բացի ծաղրից, այլ արձագանքի չարժանացավ), հիմա էլ նրա տեղակալի ժ/պ-ն է փորձել անհեթեթ հումոր անել:

Արմեն Փամբուխչյանը Լարսի անցակետին ասմունք է ձոնել՝ «Հայր մեր» տերունական աղոթքի բառերը փոխելով:

 

.
Ու քանի որ , սա այլ բացատրություն չուներ, քան անարգանք՝ Հայ եկեղեցու ու մեր Տերունական աղոթքի նկատմամբ, ուստի ֆեյսբուքյան օգտատերերն աղմուկ բարձրացրին՝ քննադատելով կատարվածը: Փոխնախարարի ժ/պ-ի այս քայլը քննադատվեց նաև եկեղեցու սպասավորների կողմից:

Սրան հաջորդեց նոր կառավարության որդեգրած հաջորդ քայլը՝ մեղա գալը: Փամբուխչյանը որոշեց հեռացնել իր հիմար գրառումն ու «մեղայականով» հանդես գալ:

Ինչպես արդեն նկատեցինք, այս ոճը հատուկ է կառավարության նորաթուխ ղեկավարներին. անում ու ասում են ինչ կամենան, հետո սկսում ներողություն խնդրել ու սխալն ուղղելու փորձեր անել:

Այստեղ միայն մի բան ես մտածում. լա՛վ, հասկացանք՝ երիտասարդ եք. լա՛վ, հասկացանք՝ անփորձ եք, լա՛վ, թեկուզ հասկացանք, որ գործ անելու համար ձեզ ժամանակ է հարկավոր, նույնիսկ հասկացանք, որ սխալների վրա են սովորում, բայց մինչև ե՞րբ:

Պարոնա՛յք ղեկավարներ, եթե ձեր խելքն ընդհանրապես չի կտրում, բա դուք գոնե ձեր կողքին մի խելքը գլխին մարդ չունե՞ք, որ ձեր ձեռքին խփի ու ասի՝ «էդ քըխ ա, փուֆ ա, մի՛ արա»: Եթե պետք է անընդհատ անեք ու ներողություն խնդրեք, նորից սխալվեք ու ներողություն խնդրեք, է՛հ, ադպես նախորդներն էլ վատ չէին աշխատում՝ վիրավորում էին, հետո «կներեք, ժողովուրդ ջան» ասում: «Կներեք»-ով ժողովրդին 20 տարի հիմարացրին ժողովրդին ու երկիրը թալանեցին: Հիմա էլ նոր իշխանությո՞ւնն է փորձում «կներեք»-ով կերակրել ժողովրդին:

Մյուս կողմից էլ, եթե մի ղեկավար չի պատկերացնում ու չի հասկանում, որ ինքը քրիստոնյա է, որ կրոնը ծաղուծանակի չի կարելի ենթարկել, որ նման արժեքների վրա չի կարելի խաղարկել՝ էլ ի՞նչ պահանջես կամ սպասես նրանից:

Այնպես որ՝ վիրավորել մարդկանց, չգնահատել նրանց արժեքները, հետո ներողություն խնդրել դրա համար ու այդ սխալն անընդհատ թույլ տալ՝ պարզապես աններելի խեղկատակություն է...

Արմինե Մկրտումյան