Արման Մելիքյանը՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ ռուս փորձագետների առաջարկի մասին
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձել է ՌԴ դիրքորոշմանը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության հետ կապված: Նկատենք, որ ռուս փորձագետները խոսում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին:
«Ռուսական փորձագիտական շրջանակներից առաջարկներ են հնչեցվում արցախա-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանին տարածքներ հանձնելու և դրանցում ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր տեղակայելու միջոցով լուծելու վերաբերյալ:
Նույն սկզբունքով նաև առաջարկվում է ՀԱՊԿ վերահսկողության տակ առնել արցախա-իրանյան սահմանը, որն այժմ արցախցի սահմանապահներն են պահպանում: Այդ մարդիկ մոռանում են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ և անդամակցելու հնարավորություն չի ունենալու, քանի դեռ Հայաստանն այդ հարցում վետոյի իրավունքից օգտվելու հաստատակամությունը կունենա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Մելիքյանը: