Չինացիները բոյկոտել են աշխարհահռչակ ընկերությանը
Չինական հագուստի օնլայն վաճառքով զբաղվող Խոշորագույն ընկերություններ իրենց ցանկից հանել են Dolce & Gabbana ընկերության արտադրանքը:
Չինացիները բրենդային ֆիրմային բոյկոտել են, բացի այդ՝ չեղյալ է հայտարարվել Շանհայում Dolce & Gabbana-ի հագուստի ցուցադրությունը:
Իսկ բոյկոտի պատճառը ընկերության հոլովակն է, որտեղ չինացի մոդելը փորձում է չինական փայտիկներով պիցցա և սպագետտի ուտել: Չինացիները դա վիրավորական ու ծաղրական են համարել:
Ավելի ուշ, Ստեֆանո Գաբանան Instagram-ի իր էջում գրել է, որ չինացիները շուն են ուտում:
Նորաձևության տունը շտապել է ներողություն խնդրել և հավելել, որ Ստեֆանո Գաբանայի էջը կոտրել էին և նրա անունից նման գրառում կատարել: