ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ամեն մարդ ընտրելուց առաջ թող մտածի՝ նրան, ում ընտրում է, ուղղակի ձայն փախցնո՞ղ է, թե՞ խնդիրներ լուծող․ Մարկոս Հարությունյան

Երևանի ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թիվ 2 ընտրատարածքում (Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր 11/7) ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։

Մարկոս Հարությունյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ Աջափնյակ վարչական շրջանի խնդիրները բազմաթիվ են և վստահ է, որ պատգամավոր ընտրվելու դեպքում՝ իրեն կհաջողվի ԱԺ-ում վեր հանել այդ խնդիրները։

«Մինչ օրս ԱԺ ամբիոնից ոչ մի պատգամավոր Աջափնյակի խնդիրների մասին չի խոսել, ու ոչ մի խնդիր չի լուծվել, մինչդեռ դրանք շատ են ու վաղուց լուծման կարիք ունեն»,-ասում է Մարկոս Հարությունյանը։

Նա նկատում է, որ իր համար կարևոր է նաև միշտ լինել հասանելի ժողովրդին, ինչն իր պարտավորությունն է համարում։ Բացի այն, որ պաշտպանում է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որն ամբողջությամբ ուղղված է ի շահ ժողովրդի բարօրության ու ապրելակերպի բարելավման, Մարկոս Հարությունյանը՝ որպես Աջափնյակ համայնքի ապագա պատգամավոր, իր առջև դրել է նաև այդ խնդիրների լուծումն ու արդեն, ըստ առաջնահերթության, ցանկ է կազմել։ Դրանցից առաջինը սեփականաշնորհման հարցն է։

«Աջափնյակի պետական շենքերի բնակիչների 10 տոկոսը, սեփական սեկտորի բնակիչների 30 տոկոսը սեփականության վկայական չունի։ Մարդիկ ավելի քան 30 տարի ապրում են նույն տան մեջ ու սեփականության վկայական չունեն։ Սա առաջնային հարցերից մեկն է։ Այս հարցը լուծելու դեպքում՝ մարդիկ կդառնան հարկատու, իսկ պետությունն էլ կպարտավորվի վկայականով ապահովել նրանց ու կատարել իր պարտավորությունները»,- ասում է պատգամավորի թեկնածուն։

Նա նկատում է, որ խնդիրներն այնքան շատ են, որ դրանց մասին անընդհատ կարելի է խոսել ու թվարկել, բայց ավելի կարևորն այս պարագայում նաև այն է, որ Մարկոս Հարությունյանը գիտի այդ բոլորի մասին, ու նաև ապահովված է կապը համայնքի բնակիչների հետ, ովքեր բարձրաձայնում են այդ խնդիրների մասին։

«Պատգամավորը նա է, որ միշտ ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին ու նրա խնդիրն իր խնդիրն է։ Ես գիտեմ, թե այսօր ինչ է պետք անել Աջափնյակում, գիտեմ՝ ինչպես շփվել ժողովրդի հետ ու ինչպես օգնել նրանց՝ իրենց խնդիրները լուծել։ Նրանք էլ գիտեն ինձ ու վստահ են՝ եթե խնդիրը ներկայացրին, ապա այն արագ լուծում է ստանալու»։

Մարկոս Հարությունյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն խոստացել էր, որ ակտիվ ավագանի է լինելու և իր ընտրողներին հուսախաբ չի արել։ Ասում է՝ արված գործերի մասին շատ կարող է խոսել, բայց դրանց մեջ առանձնացնում ու կարևորում է մի քանիսը։ Մարկոս Հարությունյանը կարևորում է հատկապես Աջափնյակի մանկապարտեզներում հացի մատակարարման հետ կապված խնդրի լուծումը։

«Մոտ 3 տարի մանկապարտեզներին անորակ հաց էին մատակարարում։ Բազմաթիվ բողոքներ են եղել ծնողների կողմից։ Ես էլ հացի նմուշը և որոշ լուսանկարներ ներկայացրի քաղաքապետարան։ Անմիջապես ուսումնասիրություններ կատարվեցին, և մատակարարին այլևս թույլ չտվեցին մանկապարտեզները սպասարկել»,- ասում է Մարկոս Հարությունյանը և նկատում, որ դա կարևոր քայլ էր, քանի որ մանկապարտեզների սննդից, փաստորեն, օգտվում են համայնքի բոլոր երեխաները։

Պատգամավորի թեկնածուն առաջիկայում էլ խոստանում է լինել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց ու օգնել, հատկապես որ ինքը միշտ հասանելի է։

«Բոլորը գիտեն՝ որտեղ եմ ապրում, ես ամեն օր ոտքով եմ գնում աշխատանքի ու տուն գալիս, այնպես որ՝ բոլորը գիտեն՝ ինչպես գտնել ինձ ու ես առաջ քաշած խնդիրներին արձագանքում եմ՝ ըստ առաջնահերթության»,- ասում է նա։

Մարկոս Հարությունյանը նաև իր կոչն է ուղղում հասարակությանը՝ չխաբվել և ճիշտ ընտրություն կատարել։ Նա նկատում է, որ հիմա էլ առաջադրված թեկնածուներ կան, ովքեր նախկինում էլ եղել են պատգամավորներ՝ խոստումներ են տվել, ընտրվել, բայց գործ չեն արել կամ էլ նույնիսկ իրենց մանդատը չեն վերցրել։

«Ամեն մարդ ոչ թե պետք է հավատա միայն խոստումներին, այլ պետք է նայի թեկնածուի անցած ճանապարհին ու հավատա իր սրտի ձայնին։ Ամեն մարդ ընտրելուց առաջ թող մտածի՝ նրան, ում ընտրում է՝ ուղղակի ձայն փախցնո՞ղ է, թե՞ խնդիրներ լուծող։ Թող ոչ մեկի ձայնն անարդյունավետ չլինի: Եթե մենք բոլորս միասնական լինենք, ոչ մի խնդիր չի մնա չլուծված»։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը