Երևանի Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել
Երևանի Կենդանաբանական այգում այսօր կոկորդիլոս է սատկել: Այդ մասին տեղեկանում ենք այգու լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- ասված է Կնեդանաբանական այգու տարածած հաղորդագրությունում: