Սերգեյ Բեզռուկովը հայր է դարձել
Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը հայր է դարձել: Insagram-ի իր էջում նա պատմել է այդ մասին և հավելել, որ տղային անվանել են Ստեփան՝ իր մեծ պապի պատվին:
Նա հավելել էր, որ և կինը և երեխան իրենց լավ են զգում և շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իրենց փոքրիկի համար: Սերգեյ Բեզռուկովն ու ռեժիսոր Աննա Մատիսոնը ծնող են դառնում երկրորդ անգամ:
2016 թվականին ծնվել էր նրանց աղջիկը: Դրանից ոչ վաղ դերասանն ամուսնալուծվել էր կնոջից՝ Իրինա Բեզռուկովայից, ում հետ համատեղ ապրել էին 15 տարի: