Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. Շարմազանով
Քաղաքականություն

Բա որ Ծռերը «շշկռվեն» կամ որը կլինի հաջորդ պաշարվելիք օբյեկտը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրն ի հայտ եկան «Սասնա Ծռեր» կուսակցության և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնությունները, որոնց մասին ամիսներ շարունակ խոսում է մամուլը։

Ազգային ժողովի դիմաց իր քարոզարշավն իրականացնող՝ «Ծռերի» պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարեց, որ այս խորհրդարանը ընտրվելու է երկու տարի ժամկետով և լինելու է անցումային խորհրդարան։

«Ազգային ժողովը երկու տարի հետո պետք է ամփոփած լինի իր անցումային անելիքը, որից հետո նոր պետք է լինեն արտահերթ նոր ընտրություններ, երբ նոր ձևավորված կուսակցությունները կկարողանան մասնակցել ընտրություններին և խորհրդարանում ներկայացնել ժողովրդի իրական կամքը»,- ասաց Ավետիսյանը։

Վերջինս, թերևս, ճշմարիտ է մի բանում․ այս խորհրդարանը ևս, ինչպես նախորդը, չի արտահայտելու ժողովրդի իրական կամքը, քանի որ ժողովրդի կամարտահայտությունն արտահայտող շատ կուսակցություններ պարզապես հնարավորություն չունեցան մասնակցելու ընտրություններին, քանի որ Փաշինյանը դրանք որոշեց կազմակերպել ափալ-թափալ, քանի դեռ իր վարկանիշն օդ չի ցնդել։

«Սասնա Ծռեր»-ի առաջարկած անցումային խորհրդարանից վտանգ զգալով՝ այս թեզին շտապեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խորհրդարանը երկար կյանք է ունենալու։

«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Դե, բնականաբար, Փաշինյանին ձեռնտու չէ՝ երկու տարի անց կրկին խորհդարանական ընտրություններ կազմակերպելը, որովհետև հազիվ է կարողանալու այս անգամ իր անտաղանդներին Ազգային ժողով գործուղել, երկու տարի անց դա ինչպե՞ս նրան կհաջողի․ չէ՞ որ Փաշինյանը շատ լավ էլ գիտակցում է, որ օր առ օր են տապալում երկրում ամեն ինչ՝ մսխելով նախորդներից ձեռքբերածը։

Հետևաբար, նորմալ է, որ Փաշինյանին նյարդայնացնում են «Ծռերը», իսկ որ ամենավտանգավորն է՝ գուցե «Ծռերին» սկսի նյարդայնացնել Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է սպասում զինված ապստամբության մասնագետներին այդ ժամանակ, կամ ինչպես են արտահայտելու իրենց դժգոհությունն օրվա իշխանությունից․ նախորդ անգամ դա արտահայտվեց զինված ապստամության տեսքով և արժեցավ երեք հայորդու կյանք․ իսկ հիմա՞։

Այս համատեքստում ուշագրավ է նաև Արցախի հարցում «Սասնա Ծռերի» հնչեցրած մտահգությունը։ Ասում են, որ գալիս են հարցեր լուծելու և կանխելու ցանկացած փորձ՝ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված։

Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է այդ տարածք հանձնողը, կամ ինչ կլինի, երբ «Ծռերը» «շշկռվեն»...

NEWSPRESS.am