ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Մարիամ Փաշինյանի շռայլություններն ու մոր հերքումները. մի՞շտ էին ծննդյան օրերին 2000 դոլար ծախսում (լուսանկարներ)

Վարչապետի ժ/պ-ի տիկին Աննա Հակոբյանը մի հետաքրքիր դիրք է բռնել՝ հեզիկ-նազիկ-անուշիկ կին, ով հարցազրույցների ժամանակ փախցնում է հայացքը, խոսում է ամոթխածությամբ, զուսպ, ցածր տոնայնությամբ՝ ի նշան ծով համեստության:

Բայց...չեն դադարում խոսակցությունները Հակոբյանի՝ ճոխությունների սիրահար լինելու, ամուսնու վրա մեծ ազդեցության, կադրերի ազատման և նշանակման իր մասնակցության մասին: Ինֆորմացիաները թեպետ հիմնականում հերքվում են Հակոբյանի կողմից, սակայն երբեմն խիստ ուշադիր մարդիկ նկատում են, որ հերքված ինֆորմացիաները կրկնակի հերքման կարիք ունեն:

Սեպտեմբերի 7-ին «Իրատես» թերթը գրեց, որ վարչապետի տիկինը մինչև ատամները զինված թիկնապահների ուղեկցությամբ թանկարժեք «շոփինգ» է արել Փարիզում, հաջորդ օրն, իհարկե, հրապարակումը հերքվեց Աննա Հակոբյանի կողմից: Վերջինս հրապարակեց իր գնումների լուսանկարը՝ խաղալիք, մարզակոշիկ, պայուսակ, նշեց նաև, որ մի մասի գումարը վճարել է Ֆրանսիայում մեր երկրի դեսպանը:

Հետաքրքրական էր, սակայն, այն հանգամանքը, որ ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին վաղ առավոտյան ժամը 9:44-ի դրությամբ արդեն մամուլում վերահրապարակված լուսանկարներում (ակնհայտ է, որ լուսանկարը Մարիամի էջում ավելի շուտ է հրապարակվել, քան կայքում), ուր Մարիամ Փաշինյանն Արցախում հանդիպել էր բանակային եղբորը, հագել էր այն նույն մարզակոշիկը, որը մայրը ներկայացնում էր իբրև Փարիզում կատարած առևտուր:

Մինչդեռ օգոստոսի 12-ին Աննա Հակոբյանը դեռևս Փարիզում էր, եթե դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ կոշիկները դեռևս տուփում էին, տիկնոջ, մեղմ ասած, անազնվությունն ու ժամանակային հակասությունն ակներև կդառնա: Պարզ է, չէ՞, որ Աննա Հակոբյանի՝ սեպտեմբերի 8-ի հրապարակած լուսանկարում ներկայացրած կոշիկներն ամենևին էլ Ֆրանսիայում կատարված իրական շոփինգը չէր: 

Նմանատիպ մի «հերքում» էլ Աննա Հակոբյանը կատարեց օրերս, երբ մամուլը կրկին գրեց ընտանիքի թույլ տրված ճոխությունների մասին, մասնավորապես, բավականին ճոխ ռեստորանում՝ «Մոնարխում», Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն էին նշվել և ծախսել շուրջ 2000 դոլար:

Գումարի չափը հայտարարել էր Հակոբյանը և գերթանկ բառն էլ առել չակերտների մեջ, իբրև՝ «դե դրա ինչն էր թանկ»:

Ժամանակին իր ամուսինն էր խորհրդարանի դահլիճում ամոթանք տալիս իշխող ուժին շռայլությունների համար, քանի որ նույն ժամանակ ժողովուրդն ապրում էր աղքատության մեջ, իսկ հիմա հերթն իրենցն է՝ ծախսել այնքան, ինչքան քայլել են, չխորշել մտքից, որ շուտով դեկտեմբերի 7-ն է, արդեն 30 տարի ավերիչ երկրաշարժից հետո դեռ Գյումրին ավերակ է, իսկ Մարիամ Փաշինյանն իր 20 ամյակի տոնակատարությանը ծախսում է 2.000 դոլար, իսկ մայրը նեղսրտում, թե ինչու է մամուլն այդ մասին գրում, իբրև սովորական բան է հայկական իրականության մեջ, որ 20-ամյակները նշվում են այդ ռեստորանի պես թանկարժեք վայրերում: Եվ դեռ կոշիկների պատմությունից հետո հարց է՝ իսկապե՞ս այդ իսկապես գերթանկ ռեստորանը Փաշինյաններին միայն 1 մլն է արժեցել: 

Ինչևէ: Չմանրանանք: Միայն հիշենք այն հանգամանքը, որ վարչապետ նշանակվելու սկզբնական շրջանում բազմիցս ներկայացվում էր այս ընտանիքի ապրելակերպը, խոսվում էր նրանց հասարակ կենցաղի մասին, ցույց էր տրվում նրանց ամենասովորական բնակարանը, Աննայի՝ շատ հասարակ առևտուրը սուպերմարկետից, կամ ներկայացվում էր Սիփան Փաշինյանի՝ մեքենա չունենալու, բայց տաժանակիր աշխատանք կատարելու պատմությունը:

Ծախսե՛ք, իշխանիկներ, ծախսե՛ք այնքան, ինչքան աշխատում եք, դուք այդ նպատակով էլ վերցրել եք իշխանությունը:

NEWSPRESS.am