ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ա՛յ քեզ ամբիոնի վարիչ. Մանկավարժականում կրքերը չեն հանդարտվում

Հարգելի՛ NewsPress.am

Շուրջ մեկ ամիս առաջ ձեր կայքում տեղադրվել էր մի հոդված, որ վերաբերում էր Երևանի Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տիրող իրավիճակին. բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները բոյկոտել էին դոցենտ Սուսաննա Ղարիբյանի դասերը՝ բողոքելով մասնագետի ոչ բավարար իմացությունից և մանկավարժական տակտի բացակայությունից։

Դուք խոստացել էիք հետևողական լինել հարցի ընթացքին. տեղեկացնենք, որ բանասիրականում հարցը «լուծվել է». փոխել են կուրսի ավագին, և վերջ. կարծես միայն ավագն էր բողոքում իրավիճակից։

Պարզվում է` հարցն ունի ոչ միայն հակամանկավարժական, այլ ընդգծված անբարոյականության քող։

Փոխանակ լռելու և ծանրութեթև անելու իր շուրջ ստեղծված աղմուկը, նույն ինքը՝ Սուսաննա Ղարիբյանը, ամբիոնին հայտ է ներկայացնում, ոչ ավել՝ ոչ պակաս… դոկտորական ատենախոսության թեմա հաստատելու խնդրանքով։

Ցանկացած նման հայտ բարոյական է, եթե հայցորդն այդ մարզում կայացած մտավորական է, մինչդեռ սույն անձն անգամ ուսանողների մակարդակով քննություն չի բռնում։

Փոքր-ինչ խորանալով հարցի էության մեջ՝ անբարոյականության նոր ծալքեր ենք հայտնաբերում. հայոց լեզվի ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Համբարձումյանը, փոխանակ հետևություններ անելու Ս.Ղարիբյանի շուրջ ստեղծված աղմուկից, ակնհայտորեն հովանավորում է նրան՝ ամբիոնի նիստում ջանք չխնայելով նրա հայտը դրական եզրակացության հասցնելու համար։ Սակայն նա, որպես վարիչ, տապալվեց, և Ս.Ղարիբյանի ներկայացրած հայտը մերժվեց։ Եվ մերժվեց տրամաբանական հիմքով։ Ամբիոնի նիստը հայտարարվել էր նախօրեին, որի իրավունքը ոչ ոք չուներ, ամբիոնի երկու պրոֆեսոր չէին մասնակցում նիստին (թեև քննարկում էին դոկտորական ատենախոսության հաստատման հարց), և ամբիոնի վարիչը իր պարտության մաղձը փորձում էր թափել ամբիոնի այն անդամների գլխին, որոնք դեմ էին քվեարկել (բաց քվեարկությամբ)։

Ա՛յ քեզ ամբիոնի վարիչ։

Ովքեր ճանաչում են Վազգեն Համբարձումյանին, չեն զարմանա։
Պրոֆ. Վ. Համբարձումյանը խմբագրել է ֆիզիկայի (և երկրաչափության, գուցե նաև՝ տարածաչափության) օրենքները և փորձում է ապացուցել, որ միևնույն անձը միաժամանակ կարող է գտնվել տարածական տարբեր հարթություններում։ Նայե՛ք նրա աշխատանքային գրաֆիկը, և կհամոզվեք, որ գործ ունենք կատարյալ աճպարարի հետ։
Նա աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում՝ որպես ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, միաժամանակ՝ Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում՝ որպես հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։

Ընդ որում՝ լեզվի ինստիտուտում աշխատում է մեկ ամբողջական դրույքով, մանկավարժական համալսարանում 1.5 դրույքով։
Աշխատանքային օրենսգրքի ո՛ր կետով կամ ենթակետով է նման խարդախություն թույլ տրվում…

Մտավոր ինչպիսի՛ ներուժ և ֆիզիկական երկատվածության ինչպիսի՛ կարողություն պետք է ունենա մարդ՝ այսպիսի համակեցություն խաղալու համար։ Եվ սա այն դեպքում, երբ ամբիոնում երկու փայլուն մասնագետներ (պրոֆ. Էդ.Մկրտչյան և պրոֆ. պաշտոնակատար Հովհ. Նազարեթյան) ուսումնական ծավալներով բեռնված են 0.25-ական դրույքով (նրանց տրված 0.5-ական խորհրդատուի հաստիքը չի արդարացանում ամբիոնի վարիչի ապօրինությունները)։

Հետաքրքիր է, այդ մասին տեղյակ չե՞ն համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, թե՞ դա եղել է նրանց թողտվությամբ։

Հեղափոխական նոր ալիքի և հասարակական ախտերը մաքրելու արդի ժամանակներում, զարմանալի է, որ կան այսպես կոչված «անձեռնմխելի» անձինք, որոնք զբաղված են ակնհայտ խարդախությամբ, եթե ո՛չ կոռուպցիոն նկրտումներով։
Հարգելի խմբագրություն, հուսանք, որ այս հարցը ձեր կայքի միջոցով կզբաղեցնի համապատասխան նախարարությունների ուշադրությունը։

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մի խումբ դասախոսներ