Փարիզում ցույցերն արգելված են մինչեւ նոյեմբերի 30-ի կեսգիշերը
Ֆրանսիան մինչեւ նոյեմբերի 30-ը երկարաձգել է Փարիզում եւ Իլ դե Ֆրանս շրջանում զանգվածային միջոցառումների արգելքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Սահմանափակումները մտցվել են Փարիզի ահաբեկչություններից հետո: Նախապես չեղյալ են հայտարարվել խոշոր հանրահավաքները, որոնք պլանավորվել էին նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 12-ին ՄԱԿ Կլիմայական կոնֆերանսի շրջանակներում: Չեղարկվել է նաեւ Լիոնում «Լույսի տոնը», որը տարեկան 3 մլն արդ է այցելում:
«Փողոցում ցույցերն արգելված են մինչեւ նոյեմբերի 30-ի կեսգիշերը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: