ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Շենգավիթի թաղապետ նշանակելով՝ Փաշինյանն «ապտակեց» նաև հարազատ մորաքրոջը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը Ռազմիկ Մկրտչյանին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին` ցնծությամբ չի ընդունվել: Քաղաքապետարանի մեր աղբյուրի համաձայն` քաղաքապետարանի աշխատակիցներից շատերը լուրը քմծիծաղով են ընդունել, իսկ ոմանք՝ քաղաքապետի աչքից հեռու, նույնիսկ սկսել են ծաղրել նշանակումը:

Ինչևէ, ոչ մի տեղ չաշխատած ու անփորձ երիտասարդը նշանակվել է Շենգավիթի թաղապետ:

NEWSPRESS.am-ն ավելի վաղ հրապարակել էր, որ ՔՊ վարչության անդամները դեմ են եղել  Ռազմիկ Մկրտչյանի նշանակմանը, հովանավորողները եղել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը:

Դժվար է ասել, թե Սիփան Փաշինյանն ինչո՞ւ է շահագրգռված եղել Մկրտչյանի նշանակման հարցում, և ինչո՞ւ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի տվել իր եղբորորդու ցանկությանը: Պարզապես հարկ է նկատել, որ Փաշինյանի կողմից Ռազմիկ Մկրտչյանին պաշտոնի նշանակելը հենց Փաշինյանի ինքնասիրության ոտնահարման հարց է:

Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանի մորաքրոջ որդին, այսինքն՝ այն կնոջ, ով պահել և մեծացրել է Փաշինյանին, խնդիրներ է ունեցել Ռազմիկ Մկրտչյանի հետ: Ասում են՝ այդ խնդիրները կապված են Ռազմիկ Մկրտչյանի «ախորժակի» հետ: Վերջինս ամեն գնով ցանկացել է Շենգավիթի թաղապետի պաշտոնն իր ձեռքը վերցնել, իսկ Փաշինյանի մորաքրոջ տղան, կռահելով Մկրտչյանի հետին մտադրությունները, մշտապես տարբեր խնդիրների շուրջ վեճեր է ունեցել երիտասարդի հետ:

Մեր աղբյուրի համաձայն՝ Ռազմիկ Մկրտչյանն իր «թայֆով» վիճաբանության մեջ է մտել Փաշինյանի մորաքրոջ տղայի հետ. ասել է թե՝ եղբորը, ում հետ մեծացել է Փաշինյանը:

Ու չնայած դրան՝ Փաշինյանի թողտվությամբ՝ Ռազմիկ Մկրտչյանը դառնում է թաղապետ:

Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը շանտաժ է արել, ասում են՝ նրա հետ կապված այլ ակնկալիքներ ունեն... Կան նաև այլ վարկածներ, սակայն ինչ էլ որ լինի՝ հատկանշական է, որ այստեղ կա նաև պատվի և ինքնասիրությունան խնդիր, որն անտասվել է:

Մի կողմ թողնենք նաև այն, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ այս ջահելի նշանակմանը դեմ են եղել ու դեռ ընդդիմանում են շենգավիթցիների մեծ մասը: Նկատենք միայն, որ Փաշինյանը պաշտոն է տվել իր եղբոր վրա ձեռք բարձրացնողին՝ այդկերպ, փաստորեն, արհամարհելով ու անտեսելով նաև կնոջը, ով, հատկապես նրա մոր մահից հետո, սրտացավ վերաբերմունք է դրսևորել իր քրոջ որդու նկատմամբ...

Այլ կերպ ասած՝ Շենգավիթի թաղապետ նշանակելով՝ Փաշինյանն «ապտակեց» նաև իրեն սնած ու պահած հարազատ մորաքրոջը: