Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. Շարմազանով
Քաղաքականություն

Քոչարյանը կկալանավորվի․ այդպես է տրվել հրահանգը

Երեկ և այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը, որին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մեր տեղեկություններով՝ Դավթյանի՝ դատական նիստին մասնակցելը պատահական չի եղել, քանի որ օրեր առաջ ծանր խոսակցություն է տեղի ունեցել Դավթյանի և Փաշինյանի միջև։

Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Փաշինյանը շատ հստակ է դրել հարցը Գլխավոր դատախազի առաջ՝ կա′մ պետք է փակել Քոչարյանին, կա′մ Դավթյանը կզրկվի իր պաշտոնից։

Սա արդարադատությունն ու քաղաքականությունն իրարից ամեն տեղ տարանջատելու կոչերով հանդես եկող վարչապետի պաշտոնակատարի հերթական «բեսպրիդելն» է, ինչը հարթակից Փաշինյանը մեկնաբանում է «ամեն ինչ ժողովրդի համար» քողի ներքո և երդում ուտում, որ որևէ քրեական գործով որևէ մեկին ինքը չի զանգում․ այո, այստեղ թերևս, Փաշինյանը ճիշտ է․ չի զանգում՝ կանչում ու կոնկրետ սպառնում է։

Ասվածի ապացույցն Արթուր Դավթրանի մասնակցությունն էր Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին և նրա հայտարարությունը․

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ՝ դա գիտի միայն դատարանը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Դավթյանը։

Գիտակցելով, որ արդարադատությունը կոնկրետ ընթանում է քաղաքական պատվերով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել են, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանն ինքնաբացարկ հայտնի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։
Այսինքն՝ ընդամենը մի քանի ժամ անց հայտնի կդառնա, եթե Քոչարյանի գործը քննում է ներկայիս դատավորը, ապա անխուսափելիորեն Քոչարյանը կկալանավորվի, քանի որ այդպես է իջել պատվերը, իսկ եթե Քոչարյանի գործը քննող դատավորը փոխվի, կսպասենք նոր զարգացումների։ 

Ստացվում է՝ 17։00-ին հայտնի կդառնա՝ Դավթյանը կկորցնի իր պաշտոնը, թե կշարունակի մնալ դատախազ։

Իսկ մինչ 17։00-ն, պետք է արձանագրենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քայլերթ իրականացնող Փաշինյանին զայրացրել է քայլերթի սակավամարդությունը, և հասկացել է, որ երկիրը զարգացնելու, տված խոստումները կատարելու փոխարեն՝ այն պետք է է լցնել նոր էյֆորիայով, սևերի և սպիտակների թեզն արդեն հնացած է, հասարակության աչքին կրկին աստվածանալու, տված խոստումներիոց որևէ մեկը չկատարելու ֆոնին կրկին հերոսացում է պետք, որը Փաշինյանի համար կապահովի Քոչարյանի կալանավորումը։

Ի վերջո, երբ կալանավորված լինի Քոչարյանը, ՀՔԾ-ն էլ չի ընկնի աջ ու ձախ Մարտի մեկի գործ բացահայտելու համար։ Քոչարյանը կալանավորված է, բոլորը գոհ են ու երջանիկ։

Ի դեպ, շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչու ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի մեկնաբանություններն այս առիթով: 

Դատողություններն արեք ինքներդ։

NEWSPRESS.am