«Ավստրալիացի ցուլը»՝ համացանցի հերոս
Երկու մետրանոց հսկայական ցուլն Ավստրալիայից՝ համացանցի աստղ է դարձել այն բանից հետո, երբ նրա լուսանկարը տարածվել է տեղի հեռուստաալիքներից մեկով:
Նիկերս մականունով ցուլը կշռում է 1.4 տոննա, իսկ հասակը 194 սանտիմետր է: Նիկերսը երկրի ամենախոշոր ցուլն է համարվում:
Ցուլը կարողացել է խուսափել սպանդից իր արտասովոր չափերի շնորհիվ և իր մնացած կյանքը կանցկացնի մոտակա ֆերմաներից մեկում:
Նիկերս ցլի տերը պատմել է, որ ցուլը մեծ «համբավ է վայելում» տեղի կովերի շրջանում: