Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ
Վազող տողեր

Սխալ կառավարման հետևանքները. տնտեսությունը հեղափոխությունից հետո

Սկսենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 1-ի ԱԺ-ի ելույթից, որտեղ նա ասում է, թե 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում ներդրումներն աճել են 70 տոկոսով՝ բացի հանքարդյունաբերության ոլորտից, իսկ աշխատատեղերը՝ 30 տոկոսով, նաև ավելացնում է, որ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին։ 2018թ. ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»։ Փաշինյանը հավելում է, որ արդյունաբերության ոլորտում այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոս աճ, ինչը, ըստ նրա՝ բավական ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, նաև նշում է, որ վարկային տոկոսադրույքները ևս նվազել են. «2018թ ֆիզիկական անձանց տրվող դրամավարկային միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 2.9 տոկոսով»։

Հիմա մեջբերեմ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից մի հատված, որը տեղի է ունեցել նույն օրը՝ նոյեմբերի 1-ին, նույն դահլիճում: «Հիմա փաստերով խոսենք։ Ներդրումային միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են։ Երկրորդ՝ այս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սպասում ենք 4.9 տոկոս աճ, 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում։ Երրորդ՝ 10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց է տալիս, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող մնում է առանց աշխատանքի»,-ասում է Շարմազանովը:

Այսպիսով, արդեն տեսնում ենք հակասություն, և նույնը՝ տնտեսագետների շրջանում. ոմանք ասում են, թե ամեն ինչ լավ է, ոմանք էլ ասում են, թե ամենևին էլ լավ չէ: Իսկ եթե նայում ենք ոչ մասնագետի հայացքով, այլ շարքային քաղաքացու անզեն աչքերով և որպես չափորոշիչ ընդունում միջին վիճակագրական քաղաքացու տան սառնարանի պարունակությունը, ապա տեսնում ենք, որ այդ սառնարանի պարունակությունը գնում է դեպի նվազում մի պարզ պատճառով՝ ապրանքների գները աճում են, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում, չնայած որ մարդկանց ակնկալիքները հեղափոխությունից լիովին այլ էին:

Սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլին և մայիսին խոսում էր տնտեսության թռիչքաձև զարգացման, նաև արտաքին պարտքը նվազեցնելու անհրաժեշտության մասին, բայց մեկ ամիս առաջ տեսնում ենք, որ կառավարությունը 90 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում հենց արտաքին պարտքը մարել չկարողանալու պատճառով, այսինքն՝ արտաքին պարտքը նվազելու փոխարեն ավելանում է:

Հետևաբար, այս տեսանկյունից նայելով, պետք է խոսենք ոչ թե տնտեսության թռիչքային զարգացման, այլ՝ տնտեսական անկման մասին, չնայած այստեղ բոլորը չէ, որ կհամաձայնվեն:

Օրինակ՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը ասում է, որ 2018-ի հունվարից սկսած՝ 6,5 տոկոս տնտեսական աճ կա, իսկ ամենաշատ անկումը եղել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը, սակայն, սեզոնային բնույթ է կրում:

Մելքումյանը նաև նկատում է, որ խնդիր կա արտահանման հետ կապված, ինչի արդյունքում աճը դանդաղել է: Մեզ հետ զրույցում նա իրողությունը մեկնաբանեց այսպես. «Խնդիրն այն է, որ կառավարությունը հիմա ուզում է կառուցվածքային տեղաշարժերի վրա լինի տնտեսությունը, որը ես դրական եմ գնահատում, այսինքն՝ ագրարային տնտեսությունից գնում ենք դեպի բարձր տեխնոլոգիական վեկտոր ձևավորելուն: Դրական եմ համարում նաև համակարգային կոռուպցիայի լիկվիդացիան»: Մելքումյանը գտնում է, որ պետք է ճիշտ քայլեր իրականացնել 2 ուղղությամբ՝ ներդրումների պաշտպանություն և մաքսային ու հարկային ճիշտ քաղաքականություն: Օրինակ, միկրոբիզնեսը, ըստ նրա, պետք է ազատվի հարկերից:

 

Միքայել Մելքումյանը լավատես է, նա ակնկալում է, որ արտահերթ ընտրություններից հետո կլինի լավացում, իշխանական բուրգը կամբողջանա, կհաստատվեն խաղի հստակ կանոններ, ինչը դրական կլինի տնտեսության զարգացման համար: Այս լավատեսությունը, սակայն, չեն կիսում այլ տնտեսագետներ:

Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դեռ հոկտեմբերի 22-ին անդրադառնալով այս խնդրին՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է՝ «տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»։ 

Տնտեսագետ Արթուր Մկրտչյանը գտնում է, որ տնտեսական աճ չկա, այլ կա անկում, մասնավորապես վերջին 3 ամիսների ընթացքում՝ միջինը ամսական 2-3 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, որի մասին վերջերս խոսում են իշխանությունները, ապա դա, ըստ նրա, «հակադարձ էֆֆեկտ ունեցավ ու շատ փոքր ձեռնարկություններ փակվեցին: Այդ ձեռնարկությունները եթե նախկինում նվազագույն հարկ էին տալիս, ապա ստվերի կրճատման արդյունքում ուղղակի փակվեցին, իսկ երբ արդեն ստվերի անվան տակ կպան խոշոր բիզնեսին ու գումարներ տարան, դա էլ հակադարձ էֆֆեկտ տվեց: Այդ մասին բարձրաձայնել է նաև Խաչատուր Սուքիասյանը»:

Ներդրումների պակասումը Արթուր Մկրտչյանը կապում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնի հետ: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո դադարեցվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կատարվում էին Կարեն Կարապետյանի ջանքերով: Բացի այդ, հեղափոխության պատճառով փակվեց հանքարդյունաբերության զգալի մասը, և տեղի ունեցավ ֆինանսների արտահոսք: 

Մկրտչյանը նաև հավելում է, որ «ստվերը իրականում չի էլ կրճատվել, քանի որ մեր բանակը ֆինանսավորվում է ստվերի հաշվին: Բանակի ֆինանսավորումը տարբեր տարիներին եղել է 250-350 մլն դոլլար բյուջեով, բայց դա բավականացնում է միայն աշխատավարձին և հագուստ-վառելիքին, իսկ սնունդը գնվում է իրական գնից անգամներով էժան Սամվել Ալեքսանյանից, և դա փաստ է: Այսինքն, տարբերությունը ֆինանսավորվում է Սամվելի գրպանից: Զենքը մենք ձեռք ենք բերում ՌԴ-ից, հիմնական մասը՝ դուրսգրման գնով: Այսինքն՝ դա բյուջեով կոպեկներ է, բայց դրա փոխարեն վճարում ենք կանխիկով այնտեղի չինովնիկներին, սակայն, բնական է, ոչ իրական արժեքի չափով: Այլ կերպ անել չենք կարող, քանի որ բյուջեն 2.5-2.7 մլրդ է, և բանակի ծախսերը մաքսիմում պետք է լինեն 20 տոկոս, և դա կլինի մաքսիմում 500 մլն դոլար:

Իսկ Ադրբեջանի բանակի բյուջեն տարի է եղել, որ մեր պետական բյուջեի չափ է եղել, հետևաբար որպեսզի դիմակայենք, օլիգարխներից տարեկան 1 մլրդ դոլարի չափ սևով բանակի գումար է վերցվում: Եվ այդ օլիգարխները հիմա էլ են տալիս, ու դրա համար էլ վարչապետը հայտարարեց, որ օլիգարխ չկա, դրա համար էլ ստվերի կրճատման հաշվին հարկային մուտքեր չավելացան»:

Ինչ վերաբերում է հարկային մուտքերի ավելացմանը, Արթուր Մկրտչյանի համոզմամբ՝ հարկային մուտքերը ավելացել են գյուղմթերքի հաշվին. եթե նախկինում գյուղմթերքը չէր հարկվում, ապա հիմա այն կիսով չափ հարկվեց, և հենց դա էլ դարձավ գյուղմթերքի 30 տոկոս թանկացման պատճառ, որն էլ իր հերթին բումերանգի էֆֆեկտով կրճատեց արտահանումը: Մկրտչյանը օրինակ է բերում ծիրանի համար. «Քանի որ նախկինում, օրինակ, ծիրանը տեղում էժան էր, մենք սպառում էինք համեմատաբար ցածր որակի ծիրանը, լավը արտահանվում էր: Այս մասով գյուղացին կրկնակի շահույթ ուներ: Հիմա՝ գինը բարձրացավ, տեղում լավը վաճառվեց, վատը մնաց»:

Տնտեսագետ Արա Պետրոսյանը անկման հիմնական պատճառը տեսնում է ոչ հմուտ կառավարման մեխանիզմների մեջ: Մասնավորապես եթե խոշոր ընկերությունները, ըստ նրա, սկսեն ԱԱՀ մուծել շրջհարկի փոխարեն՝ ունենալով գերակայող դիրք, իրենք էլ, բնական է, կթելադրեն գները: Եվ սա հանգեցնում է գնաճի:

Արա Պետրոսյանի համար մեր տնտեսության վիճակը խիստ մտահոգիչ է, մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման հետ ու կառավարության՝ վերջերս վերցրած 90 միլիոն դրամ նոր վարկի հետ կապված. «Մենք չենք կարողանում մեր արտաքին պարտքը սպասարկել, պարտք ենք վերցնում, որ մյուսը փակենք, և սա այն պայմաններում, երբ արձանագրել ենք, որ տարվա սկզբից տնտեսական աճ ենք ունեցել: Բա եթե մյուս տարի 0,2 տոկոսով գնացինք, ավելի վատ է լինելու վիճակը, տարվա սկզբից 7,5 աճ ունեինք, այսինքն՝ մյուս տարի 90 միլիոնը ավելանալու է»:

Տնտեսագետի խոսքով, խնդիրը էմոցիոնալ վերաբերմունքների մեջ է. «Էմոցիոնալ վերաբերմունքները տնտեսական խնդիրներին երբեք լավ բանի չեն բերում: Օրինակ՝ ստվերի կրճատումը էմոցիոնալ տեսակետից լավ բան է, բայց այդ ստվերի միջոցով ապահովում էին շատ հարցեր: Հիմա որ 10 տոկոսով բանկային դեպոզիտները ավելացրել են, դա տնտեսության մեջից հանած փող է… Նորը չկայացած հինը չեն քանդում: Եթե ստվերում այդ փողը պտտվում էր, հիմա դա բանկերում է դրված և օգուտ է բերում արտերկրին ու մեր վաշխառուներին, իսկ մեր երկրին օգուտ չի բերում, իսկ եթե ստվերում պտտվեր, ժողովրդի համար ինչ-որ բան դառնում էր, բյուջեին օգուտ չկար, բայց ժողովրդին կար: Իսկ հիմա՝ ոչ բյուջեին, ոչ ժողովրդին: Նման բաները միանգամից չեն անում, քիչ-քիչ են սևից անցնում սպիտակի»:

Տնտեսության անկման այս համատեքստում հասարակության համար ամենացավոտ հարցերից մեկը թոշակների ու աշխատավարձերի բարձրացումն է, որը ներկայիս գնաճի պայմաններում այդպես էլ տեղի չի ունենում, չնայած փորձեր արվել են ներկայացնելու, թե որոշ տեղերում ինչ-ինչ բարձրացումներ եղել են:

Այս հարցին մեզ հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը. «Աշխատավարձերի բարձրացումը բացատրել կուտակային կենսաթոշակային համակարգում կատարվող փոփոխություններով, ընդամենը շղարշ է, ի՞նչ է կատարվել իրականում, իրականում լրացուցիչ 80000 (հուլիսի 1-ի դրությամբ, իսկ մինչև տարվա վերջ կհատի լրացուցիչ 100000-ը) աշխատողներից պահվում են 2.5% կուտակային կենսաթոշակի գումարներ: Այս երևույթին զուգահեռ՝ ծանրացել են լրացուցիչ ծախսեր բյուջեի վրա, այսինքն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին աշխատավարձը կազմում է 169505 ՀՀ դրամ, որի 7.5%-ը 300000 մարդու դեպքում կկազմի տարեկան 95.0 միլիոն դոլար: Այսինքն որքան ավելանա աշխատավարձերը այնքան 7.5%-ի չափաբաժինը մեծ է լինելու, սուղ բյուջեի պայմաններում ուղղակի անհնար է այս տեսակի լուծումներով վարել աշխատավարձի ավելացմանն ուղղված քաղաքականություն»:

 

Իսկ ի՞նչ է պետք անել. Արմեն Գրիգորյանն առաջարկում է փոխել ամբողջ մոդելը, հակառակ դեպքում առաջարկվող ռեգրեսիվ մոդելով հետագայում աշխատավարձերի բարձրացումը չի ազդելու մինչև 150 հազար դրամ ստացողների վրա, այլ բարձր աշխատավարձ ստացողը կստանա ավելի շատ, իսկ ցածր ստացողը կստանա նույնը:

Գրիգորյանը կարծում է, որ աշխատավարձի բարձրացման ներկայացնելու հաջորդ գործողությունը լինելու է ավելի ուժգին հարվածով, երբ կկատարվեն կրճատումներ պետական և հանրային բոլոր ոլորտներում, ինչպես նոյեմբերի 1-ին ակնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: «Հնարավոր է, որ իջեցված հարկի դրույքաչափերով հարկել բոլորին և հարկային եկամուտները եկամտային հարկից տեղափոխել մեկ այլ հարկի կիրառման դաշտ, օրինակ անուղղակի հարկերի դրույքաչափերի ավելացմամբ, ինչպես ոչ պաշտոնական կերպով դրվել է շրջանառության մեջ, ավելի կխորացնի սոցիալական անարդարությունը:

Այսպիսի հարկային ռեգրեսիվ մոտեցումը բերելու է գնողունակության անկման, քանի որ ապրանքների գները արհեստական կարող են բարձրանալ և ցածր եկամուտ ունեցողների համար լինեն լրացուցիչ խնդիրներ: Պետք է հակառակն անել որդեգրելով մի սկզբունք, շատից՝ շատ, քչից՝ քիչ»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները արդեն հայտարարել էին, որ 2019-ին աշխատավարձերի բարձրացում նույնպես չի սպասվում, նաև չկա որևէ երաշխիք, որ գնաճը նույն տեմպերով չի շարունակվի: Մյուս կողմից էլ՝ ձեռնարկությունների փակվելը և այդպիսով աշխատատեղերի կրճատումը խոսում են այն մասին, որ ոչ միայն թռիչքաձև, այլ առհասարակ տնտեսության զարգացման մասին մոտ ապագայում խոսք չի լինի, դրա փոխարեն կարող է աճել սոցիալական դժգոհությունը հասարակության շրջանում:

Աղբյուրը՝ FaceBlog