Նյու Յորքում լուսնից բերված քարեր են վաճառել
Նյու Յորքում աճուրդով վաճառել են «այլ աշխարհից» բերված քարեր: Խոսքը լուսնից բերված 3 քարերի մասին է: Քարերը չափսերով շատ փոքր են, մոտավորապես 2 մմ:
Քարերը բերվել են 1970 թվականին՝ «Луна-16» տիեզերանավի անձնակազմի կողմից: Լուսնային քարերը վաճառվել են 855 հազար դոլարով, որոնց հետ Sotheby’s աճուրդի տունը տրամադրել է նաև հատուկ խոշորացույց, որպեսզի գնորդը կարողանա հիանալ քարերով:
Քարերը ժամանակին պատկանել են Սերգեյ Կորոլյովի ընտանիքին և առաջին անգամ 1993 թվականին աճուրդի են հանվել: Այդ ժամանակ 450 հազար դոլարով քարերը գնել էր մի ամերիկացի կոլեկցիոներ: