55-ամյա Տարանտինոն առաջին անգամ ամուսնացել է
55-ամյա ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ամուսնացել է: Սա Տարանտինոյի առաջին ամուսնությունն է, իսկ ընտրյալը՝ 34-ամյա Դանիելա Պիկն է:
Հայտնի ռեժիսորի և իսրայելցի երգչուհու գաղտնի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
Տարանտինոն ու Դանիելան ծանոթացել են դեռևս 2009 թվականին, իսկ 2017-ի ամռանը զույգը նշանադրվել էր: