Մահացել է Ջորջ Բուշ ավագը
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մահացել է 94 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նրա մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ, Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ ՌԾԾ օդաչու և ԱՄՆ 41-րդ նախագահ։ Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին։ Նա 94 տարեկան էր»,-նշվում է փաստաթղթում։ Նրա ներկայացուցիչներն ընդգծել են, որ Բուշ ավագն ուներ 5 երեխա, 17 թոռ, 8 ծոռ։
Հուղարկավորության անցկացման վայրի մասին խոստացել են հաղորդել ավելի ուշ։
Վերջին տարիներին ԱՄՆ նախկին նախագահը տառապում էր Փարքինսոնի հիվանդությամբ, ստիպված էր տեղաշարժվել հաշմանդամական սայլակով։