Դավիթ Սերոբյանը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Սերոբյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի համապատասխան հրամանագրում: