Անձնական տվյալների արտահոսք՝ Marriot հյուրանոցից
Marriott հյուրանոցների ցանցը, որն իր մեջ ներառում է 6.5 հազար հյուրանոցներ աշխարհի 127 երկրներում, հայտարարել է, որ տեղի է ունեցել մոտավորապես 500 միլիոն այցելուների անձնական տվյալների արտահոսք:
Դրանք այնպիսի տվյալներ են, ինչպիսիք են՝ անուն, բնակության հասցե, անձնագրի տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե: Մտավախություն կա, որ հյուրանոցային ցանցի այցելուների բազան կոտրած հաքերները կարող են ձեռք բերած լինել նաև որոշ այցելուների բանկային հաշիվները: Հարձակման մասին հայտնի է դարձել դեռևս այս տարվա սեպտեմբեր ամսին: