Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում
Հասարակություն

«Հյուսիս-Հարավի» գործընթացներում հայտնաբերված չարաշահումների առթիվ հարուցված քրգործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում Ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ ծրագրի իրականացման պատրանք ստեղծելու խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ կամ չեն կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել քաղաքացիների, հասարակության և պետության օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելու, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելու և այլնի հետ: Գույքային առումով պետության օրինական շահերին պատճառված վնասը կազմել է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ծրագրի Տրանշ 1-ի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարը, նախատեսված հատվածում շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու իսպանական ընկերության ղեկավար անձանց, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմված միջանկյալ վճարման վկայագրերում ներառել է աշխատանքների ծավալների վերաբերյալ կեղծ՝ կրկնակի տվյալներ, կատարել հավելագրումներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 1.9 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով խատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և նա քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է: