Արածդ շանտղություն է․ եկել ես Երևանի բյուջեն թալանելո՞ւ
Չեմ ցանկանում մարդկանց, հատկապես երեխաների տոնական տրամադրությունը գցած լինել, բայց մի երկրում որտեղ 2019 թվականը դիմավորում են կաթացող տանիքներով կամ չջեռուցվող դպրոցներով ու մանկապարտեզներով, տոնածառին 71 միլիոն դրամ հատկացնելը պարզապես շանտղություն է։
Այնքան լրջագույն խնդիրներ, որ մեր քաղաքն ունի՝ թողնել ու այսքան խոշոր գումար հատկացնել տոնածառի համար՝ միայն պոպուլիստական քայլ է։ Սա արվեց նրա համար, որ իշխող ուժը մի քանի երիտասարդից ավել ձայներ կորզի։ Բայց, քարուքանդ եղած Երևանում ենթակառուցվածքների արդիականացման լրջագույն խնդիրներ կան, էլ չասեմ վերելակները, վթարային պատշգամբներն ու կոյուղու խնդիրները։
Սիփան Փաշինյանի համար քարոզարշավ անող քաղաքապետի խելքը լրիվ գնացել է. ամբողջ օրը մտածում է, թե ինչ կարող է անել, ինչ է թե՝ մի քանի հոգի լավ գրառում կատարի իր մասին, ասեն՝ ինչ լավ է, նոր քաղաքապետն եկավ ու տոնածառը փոխեց։ Իսկ ի՞նչ էական կարևորության բարեկարգում է արել այդ նույն քաղաքապետը Երևանում՝ ոչ մի, Հայկ Մարությանը կարծես ապրում է իր շուրջը PR մեխանիզմներ գծելով։ Նրա կառավարչական հմտությունը սկսվում ու ավարտվում է ֆեյսբուքյան գրառումներով։ Ասացին՝ շենքն անօրինական է՝ գնաց քանդելու, ասացին՝ տոնածառը սիրուն չէ՝ անհիմն ճոխությամբ գնում կատարեց։
Հիմա էլ գրենք, որ Երևանում սելավատարները խցանված են, գոնե ամաչի ու այդ խնդիրը լուծի, թե չէ՝ նստած՝ թիթեռ է նկարում։
Ի՞նչ էր ժողովուրդը սպասում հումորիստից։
Ո՞ւմ է պետք մի քանի օր տևող ամանորյա հաճույքը, եթե դրան պետք է հաջորդի դառը իրականությունը։
Այս 7 ամսվա ընթացքում մեր երկրի բյուջեն նոր իշխանությունները պրոֆեսիոնալ կերպով թալանում են, սրան վերջ պետք է դրվի, հանրային վերահսկողությունը պետք է մեծացվի և, իհարկե, նրանց պետք է ստիպել ավելի թափանցիկ աշխատել։ Առնվազն երևանցին պետք է իրազեկված լիներ, որ իր ընդհանուր բյուջեից խոշոր գումար է ծախսվելու։
Ո՞ւր էիք, ավագանու ընդդիմադիր անդամներ։
NEWSPRESS.am-ի հիմնադիր՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան