Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին
Վազող տողեր

Չարաշահումներ Մանկավարժականում. Աշոտյանը հարցաքննության էր կանչվել այս գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի ապրիլին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 2018 թվականի ապրիլի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, որը նույն օրը վարույթ է ընդունվել, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության տվյալներով՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. թիվ 613-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաջորդող տարիներին ընդունված այլ որոշումներով հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն:

Համաձայն կարգի` նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը մարզպետի վերահաստատմամբ ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ անձնակազմի կառավարման վարչությունը՝ հայտերի փաթեթը ուսումնասիրում, համադրում է դպրոցների համակազմի բազայի հետ: Համալսարանի, ուսանողների և դպրոցների միջև կնքվում են պայմանագրեր՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի նպատակային ընդունելության յուրաքանչյուր տարվա ընթացակարգերը հաստատելու հրամանները: Ըստ այդմ՝ ուսանողները պարտավորվում են, ուսումնառության ավարտից հետո երեք տարի աշխատել նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում, աշխատելուց հրաժարվելու դեպքում փոխհատուցել ուսումնառության համար սահմանված և պետության կողմից վճարված վարձավճարն ամբողջությամբ, իսկ Համալսարանը պարտավորվում է դիպլոմ տրամադրել միայն ուսանողի ուսումնառության ավարտից հետո նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում եռամյա մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի հիման վրա:

Նախնական քննության տվյալներով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու պաշտոնատար անձինք մի շարք դեպքերում նպատակային ընդունված ուսանողներին դիպլոմները տրամադրել են ուսումնառության ավարտից անմիջապես հետո՝ անտեսելով կողմերի միջև կնքված պայմանագրերի պահանջները։ Արդյունքում՝ 2010թ. ուսումնառությունն ավարտած շրջանավարտներից 20-ը չեն աշխատել ուղեգրած դպրոցներում, ինչպես նաև չեն հատուցել պետական բյուջեից կատարված ծախսը, իսկ Համալսարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել՝ դատական կարգով այն վերականգնելու համար՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ որոշ դեպքերում դպրոցի ղեկավար պաշտոնատար անձն է հրաժարվել շրջանավարտին աշխատանքի ընդունել՝ պահանջվող առարկայի համար դիմորդի մասնագիտական անվանական հայտ ներկայացրած լինելու պայմաններում՝ այլևս պահանջ չլինելու պատճառաբանությամբ: Համալսարանի կողմից դպրոցի դեմ գումարի բռնագանձման հայցեր են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից անհիմն հետ են վերցվել՝ այդպիսով էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, ի թիվս բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ ներառյալ համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, իրավաբանական բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և մարզպետարանների աշխատակիցները, նպատակային ուսուցման ծրագրի շրջանակներում ուսում ստացած և պարտավորությունները չկատարած ուսանողները, նրանց ծնողները:

Նկատի ունենալով, որ կատարվող քննչական գործողությունները փորձ է արվել անհարկի քաղաքական շահարկման առարկա դարձնել՝ պարզաբանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ, կատարվել է նաև առերես հարցաքննություն։ Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա.Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ։

Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: