ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Փաշինյանը ցուցմունք տալու է, չկասկածեք, մեղադրյալի կարգավիճակում, սա սպառնալիք չէ, սա խոստում է. Դավիթ Շահնազարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, այժմ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ԱԱԾ ավելի վաղ տարածած հայտարարությանը, որով տեղեկացվում էր, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ: Շահնազարյանի ներածական խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ ու առանց խմբագրումների:

«Երեկ երեկոյան՝ մոտ 21:45-ի սահմաններում, զանգ ստացա: Զանգողը ներկայացավ ԱԱԾ-ի սպա, ազգանունը չեմ ասի, և հարցրեց՝ երբ տանը կլինեմ, որովհետև շտապ բան ունի ինձ հանձնելու: Ասացի արդեն ուշ է՝ առավոտյան: Խնդրեցին՝ շուտ: Պատրաստ են որտեղ ես գտնվում եմ, գալ: Ես ասացի, որ հիմա գտնվում եմ «Ցենտրալ» սրճարանում: Քիչ անց սրճարանում մոտեցան երկու երիտասարդ՝ շատ կիրթ, ցույց տվեցին վկայականները և ինձ խնդրեցին, որ վերցնեմ մի թուղթ: Թութղը վերցրի, թղթում գրված էր, որ ինձ այսօր առավոտյան ժամը 10-ին հրավիրում են ԱԱԾ, ընդգծում եմ, որ դա ծանուցագիր չէր: Ես ասացի, որ տասին զբաղված եմ, ինձ հարմար է ժամը մեկին: Այդ երկրորդ օրինակի վրա ստորագրեցի, որ ստացել եմ, նշեցի ժամը 21:55 և գրեցի, որ կլինեմ 13:00-ին: 

Իսկապես, պատրաստվում էի գնալ այնտեղ և անել մի հայտարարությունը, որը հիմա կանեմ, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ինքը հրապարակեց այս ամենը: Դրանից հետո անիմաստ էր ժամանակ կորցնել, գնալ այնտեղ: Ասելու էի ընդամենը հետևյալը, որ այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և դրանից հետո դուրս գալ այնտեղից: 

Ինչո՞ւ որոշեցի գնալ: Եթե այլ իրավապահ կառույց լիներ, կամ կպատռեի այդ թուղթը, հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին այդպիսի դեպք եղել է՝ ՀՔԾ-ն էր թուղթ ուղարկել: Ի՞նչ է գրված այդ փաստաթղթում, որը ես ստացել եմ, որ նոյեմբերի 27-ին իմ մամուլի ասուլիսում ես որոշ հայտարարություններ եմ արել, մասնավորապես, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ձևակերպել եմ ես՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Եթե ես այդ հայտարարությւոնը նոյեմբերի 27-ին եմ արել, ինչո՞ւ եք հիմա կանչում, որովետև երեկ վարչապետը դա ուղղակիորեն հրահանգավորեց: Երեկվա իմ ասուլիսում էլ ասել էի, որ իմ բոլոր ասածներում որևէ բառ չի համապատասխանում իրականությանը, թող վարչապետն այսօր երեկոյան՝ նկատի ունեմ երեկ, գա ուղիղ եթեր Հ1-ում և այդ սխալներն ասի ինձ: Ըստ էության ի՞նչ ա ասել վարչապետը, ասել է՝ գնա, Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում:

Ես հիմա էլ մի անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը: Փաստաթղթում իրենք իրավական գնահատական են տվել դրան, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես տվել եմ քաղաքական գնահատական և պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Էդ ինչի՞ վարչապետն երեկ վախեցավ գա: Հո չէր գալիս ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է, դրանում չկասկածեք՝ մեղադրյալի կարգավիճակում, դրանում կարող եք չկասկածել, սա սպառնալիք չէ, սա խոստում է: Գալու է այդ օրը, որ նա սկսելու է ցումունք տալ և այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրվական գնահատական: Եվս մի պատճառ բերեմ, թե ինչու էի պատրաստվում գնալ ԱԱԾ: Ես ղեկավորել եմ այդ կառույցը, 23 տարի է անցել, եթե ուշադրություն եք դարձրել 23 տարվա ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չեմ տվել: Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը:

Այո, սա քաղաքական հետապնդում է և ուղղված ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել մեծաքանակ մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում հիմա գտնվում է վարչապետը և նրա կողքին կանգնածները, ինքներդ կարող եք գնահատել. զրզհաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, սա ապացուցում է իրենց ողջ կեցվածքը, և այն, ինչ իրենք պատրաստվու եմ իրականացնել Արցախի հարցում, թույլ չենք տալո»:

Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ քվեարկել բացառապես Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին: Ամեն ձայնը, որ քաղաքացուց կգնա նրան, դա կլինի կրակոց Արցախի վրա: Ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, դա իր գործն է: Եվ վերջում մի անգամ էլ ես կոչով դիմում եմ ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, ողջ այդ համակարգի աշխատակցիներին՝ մի արեք այնպես, որ դուք էլ նրանց պես պատասխանատվություն կրեք, պիտի պաշտպանեք պետությունը այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սա մեծագույն չարիքն է, որ պատրաստվում է մեր պետության ու Արցախի համար: 

Եվ վերջում՝ սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք, որովհետև այլևս չկա անվտանգության ծառայության նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը: Ուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր: Ուզում եմ կրկնել այն, ինչ երեկ ասել եմ հեռուստատեսությամբ՝ ինձ և հարյուրներին ու հազարների 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունը՝ իր հզոր КГБ-ով, իր բանտերով ու իր բանակով: Մի հատ խորը շունչ քաշեք և խելքոներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լինելու, ավելի կարճ, քան դուք կարծում եք: Մի դարձեք մեղսակից Փաշինյանին»: