Ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխը
Իտալիայի Սիցիլիա քաղաքում ոստիկանները ձերբակալել են իտալական մաֆիայի կնքահորը՝ Սետիմո Մինեոյին։ Այդ մասին հայտնում է BBC գործակալությունը:
Հաղորդվում է, որ նրա հետ մեկտեղ ձերբակալվել են նաև մոտ 4 տասնյակ մարդ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ձերբակալության պատճառը դրամաշորթությունն է և մի շարք այլ հանցագործություններ։
Ընդգծենք, որ Սետիմոն վերջերս էր դարձել մաֆիայի պարագլուխ։