Սլովակիայից արտաքսել են ռուս դիվանագետի
Սլովակիայի ղեկավարությունը երկրից արտաքսել է ռուս դիվանագետի՝ լրտեսության մեջ կասկածելու պատճառով:
Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պետեր Պելլեգրինը: Նրա խոսքերով՝ ռուս դիվանագետի լրտեսական գործունեության մասին լուրը ստացվել է երկրի զինվորական հետախուզական բաժնից:
Հայտարարության մեջ չի նշվել լրտեսության մեջ կասկածվողի անունը կամ պաշտոնը: Հիշեցնենք, որ Սլովակիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: