Հայտնի է 1 տարի առաջ անհետացած սուզանավի խորտակման պատճառը
Արգենտինայում հայտնել են խորտակված «Սան Խուան» սուզանավի կործանման հնարավոր պատճառը: Երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը հանդես է եկել խորհրդարանական հանձնաժողովի առաջ և ասել, որ մեկ տարի առաջ խորտակված սուզանավը հնարավոր է լավ վերանորոգված չի եղել:
Սուզանավը պարբերաբար վերանորոգվել է 2008-2014 թվականներին: Հիշեցնենք, որ սուզանավը տեսադաշտից անհետացել էր նախորդ տարվա նոյեմբերի 15-ից: Սուզանավում են եղել անձնակազմի 44 անդամները: Շուրջ մեկ տարի անց, երկարատև որոնողական աշխատանքներից հետո, «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվեց Ատլանտյան օվկիանոսի հատակին: