Chanel ընկերությունը հրաժարվում է բնական կաշվից և մորթիներից
Chanel նորաձևության տունը որոշել է հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշիներն ու մորթիներն իր ապրանքատեսակներում օգտագործելուց: Նորաձևության տունը հայտարարել է, որ հրաժարվում է կոկորդիլոսի, մողեսի, օձի կաշիներն օգտագործելուց և կենտրոնանում արհեստական մորթու արտադրման վրա:
Chanel-ը իր արտադրանքում չի օգտագործի նաև բնական մորթիներ, չնայած, ինչպես փաստում է ընկերության ներկայացուցիչը, մինչ այս էլ նորաձևության տունը շատ քիչ է օգտագործել բնական մորթի իր արտադրանքում:
Օրեցօր ավելանում է հայտնի բրենդների թիվը, որոնք հրաժարվում են բնական մորթուց ու կաշվից:
Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Hugo Boss, Armani, Gucci և Versace նորաձևության տները: