Վատիկանը տեղեկատվության արտահոսքի մեջ է մեղադրում լրագրողների և հոգևորականի
Վատիկանը մեղադրանքներ է առաջադրել երկու լրագրողի և բարձրաստիճան հոգևորականի տեղեկատվության արտահոսքի և գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին գործով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:Այդ փաստաթղթերը հիշատակվել են լրագրողներ Էմիլիանո Ֆիտիպալդիի և Ջանլուիջի Նուցիի գրած երկու գրքերում, որոնք մեղադրում են Վատիկանին կոռուպցիայի և գումարների յուրացման մեջ:
Լրագրողներին մեղադրում են տեղեկություն ստանալու համար ճնշում գործադրելու մեջ: Ընդհանուր առմամբ՝ Վատիկանը տեղեկատվության արտահոսքի մեջ կասկածում է հինգ հոգու: