ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Մենք շարունակում ենք «սպանել» անօթևաններին

Երկրաշարժից անցել է արդեն 30 տարի, սակայն Գյումրին չի կարողանում ոտքի կանգնել այնպես, ինչպես «Ամենափրկիչը»։ Իսկ Գյումրին ոտքի կկանգնի այն ժամանակ, երբ այդ քաղաքում այլևս չեն լինի անօթևաններ։ Բավական է մեկ անգամ գնալ Գյումրի, ու պարզ կդառնա, որ դեռ շատ ընտանիքներ կան, ովքեր չգիտեն, թե ինչ է տաք ու ապահով 4 պատը։ Երեկ նշեցինք մեր ազգային ողբերգության 30-ամյակը։ Սակայն ողբերգությունը ոչ թե 30 տարի առաջ տեղի ունեցածն էր, այլ 30 տարի շարունակ տեղի ունեցածը, երբ պետական ծրագրով աղքատության, մթի, սովի մեջ ապրողները այդպես էլ չկարողացան տուն ունենալ, իսկ փոխարենն այդ ծրագիրն իրականացնողներն ունեցան ոչ միայն տներ, այլև դղյակներ։

Ցավալի է, որ այս 30 տարվա ընթացքում Գյումրիում անօթևաններին տներ նվիրեցին բարերարները, օտարերկյա կազմակերպություններն ու Հայաստանում ապրող մի քանի մեծահարուստ անհատներ։ Իսկ պետական ծրագիրը մսխվեց։ Մսխեցինք մենք։ Մենք սիրում ենք մեր բոլոր խնդիրները մեր ներսից հանել ու շպրտել ուրիշ կողմ։

Իսկ իրականում թալանը, ուրիշի գույքին տիրանալը, կաշառակերությունն ու բարոյականության անկումը մեր մեջ է։ Բավական է բացել Մովսես Խորենացու «Ողբը», կարդալ, ու պարզ կդառնա, որ հայ մարդու բնավորության այս գենետիկ գծերը գալիս են դեռ 5-րդ դարից։

Վաղն ընտրություններ են։ Վստահ ենք, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն իր ընտրական ծրագրերում խոսած կլինի անօթևանների խնդրի մասին։ Միգուցե նրանք էլ կհետևեն 30 տասնամյակ տևող ընտրություններին ու խոստումը կմնա իր ավանդույթի մեջ՝ անիրագործելի։

Կմիացնեն հեռուստացույցները, եթե իհարկե ունեն, կլսեն քաղաքական ուժերի, իշխանությունների խոստումները, մի պահ կժպտան, որ միգուցե ամիսներ հետո իրենք տուն կունենան և մթության ու ցրտի մեջ մեծացած մանուկներն այլևս չեն խաղա առնետների ու փողոցային շների հետ, այլևս ստիպված չեն լինի տանը քայլել զգույշ, քանի որ տնակը անմարդկային փոքր է։ Տնակում ապրող հիվանդ ծնողները իրենց առողջության ու կյանքի վրա խաչ քաշած՝ չեն մտածի մի կտոր հացի ու մի քանի կտոր փայտի մասին։ Այդ մարդիկ մեզ նման կլսեն խոստումները, կգնան ընտրության ու հավատով կսպասեն, որ միգուցե ինչ-որ բան կփոխվի։ Նրանք չեն հավատում այլևս, սակայն հոգու խորքում հույս ունեն, որ կփոխվի․․․

Արդեն 7 ամիս է, որ կառավարության դիմաց նստած են մանկատան նախկին սաները։ Նրանք նույնպես տուն չունեն։ Նրանք նույնպես հավատում են։ Իսկ հավատը իրականություն կդառնա այն ժամանակ, երբ կառավարության դիմաց այլևս չտեսնենք անտուն ու թափառական մեր երիտասարդներին։

NEWSPRESS.am