Ես կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարում
Վազող տողեր

Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին. ՀՅԴ հայտարարությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:

«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների:

Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.

Ա. Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,

Բ. Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման,

Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,

Դ. Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,

Ե.Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:

Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝

Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:

Բ.Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը:

Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում:

Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,

Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝

– անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,

– մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,

– հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար,

Շնորհակալ ենք մեր շարքերին՝

• ամենօրյա հետևողական աշխատանքի,

• տարիներով ապացուցված հավատարմության,

• խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար:

Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»,- ասված է ՀՅԴ հայտարարությունում։