ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ձևավորվում է գաղափարազուրկ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. 

«2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ:

Միաժամանակ, ընտրություններն ի ցույց են դնում նաև հասարակության և պետական կառավարման խորքային արատները:

Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին: Այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին: Ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում և հապշտապ, ինչի հետևանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձևավորվեց:

Ըստ այդմ՝ ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության: Խորհրդարան անցած կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրեցին լուրջ քաղաքական ծրագրեր և Հայաստանի զարգացման իրենց տեսլականը: Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ և կարևոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի:

Դիտարկելով համամասնական և վարկանիշային ցուցակների կազմերը՝ հարկ է արձանագրել, որ հայկական հեղափոխությունը տեղապտույտ է տալիս: Այս ամենը գալիս է հաստատելու, որ Հայաստանում նոր քաղաքական համակարգը զուրկ է լինելու գաղափարներից, նպատակներից: Մինչդեռ հետհեղափոխական խորհրդարանը պետք է դառնար քաղաքական գործընթացների դրոշակակիրը:

Քաղաքացիական հասարակության և քաղաքական օրակարգի ձևավորման, փոփոխությունների իրականացման հետագա պատասխանավությունը և առաքելությունը պետք է ստանձնեն խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները: Նման լայնածավալ աշխատանքը պահանջում է միասնական գաղափարական հենք, քաղաքական և կազմակերպչական քայլեր:

Նկատի ուենանալով խնդրի կարևորությունը՝ անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ, որոնց կազմակերպչական գործառույթը պատրաստ եմ ստանձնել:

Հանուն Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի, քաղաքացիական հասարակության կառուցման՝ ժողովրդավարական ուժերի ու գործիչների միասնականությունն այլընտրանք չունի»: