ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Աննայի ժեստը՝ Սամվել Ալեքսանյանին, օդում կախված լուրերն ու «գաստրոլները»՝ Շվեյցարիայում

Վարչապետի տիկնոջ հաստիքը զբաղեցնող և կառավարական «գաստրոլներից» ճոխ- ճոխ օգտվող Աննա Հակոբյանը մեկնում է Շվեյցարիա: Ի դեպ, մեկնումը ներկայացվում է որպես աշխատանքային այց: Աշխատանքը, հավանաբար, վարչապետի կինը լինելն է, թե չէ՝ «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի աշխատանքային այցը ո՞րն է:

Կամ ի՞նչ կապ ունի, օրինակ, «City of smile» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ով մարդկանց կոչ է անում աղցան ուտել «Ոսկեվազ» ռեստորանում, որ աշխատանքային այցով լինի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված՝ «Հիշողության լապտերներ» հուշահամալիրում: Գոնե որպես սովորական այցելու գնար, կհասկանայինք, ոչ թե անունը դնեին՝ «աշխատանքային այց»:

Կամ, ասենք, ի՞նչ գործ ունի «Իմ Քայլը» հիմնադրամի հագոբարձուների խորհրդի նախագահն աշխատանքային այցով «Ֆրանկ Մյուլլեր» գործարանում: Ի դեպ, այս ընկերության նախագահը՝ Վարդան Սրմաքեշը, Հայաստանում բոլոր իշխանությունների համար միշտ եղել է իբրև պոտենցիալ ներդրող, նա ներկայացվում է՝ որպես Հայաստանի տնտեսությունն աշխուժացնող առանցքային ներկայացուցիչ, նրա հետ հանդիպումները Հայաստանում  կազմակերպվում են նախագահի ու վարչապետի մակարդակով, անհատույց օգտագործելու նպատակով շենք ու շինություններ են տրամադրվում, իսկ հենց հերթը հասնում է ներդրումներին, մարդկանց աչքերն այդպես էլ ջուր են կտրում: Ինչպես եղել է Գյումրիում, որտեղ իբրև պետք է մեկ միլիոն դոլարի ներդրում կատարվեր, բայց սայլը դեռևս տեղից չի շարժվում:

Ինչևէ, Աննա Հակոբյանը վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հաստիքի ընձեռած հնարավորություններով աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայի՝ հենց այդ գործարանում: Թե ինչ կտա մեզ նրա այդ այցը, գուցե իմանանք նրա վերադարձից հետո:

Աննան նաև կհանդիպի Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ թե ինչ կտա սա մեզ, դա էլ հաջորդ դասին:

Աննայի ակտիվությունը բավականին նկատելի է. վերջերս նա հանդիպեց հայ դիզայներների հետ, ցանկանում են՝ հայ դիզայներների աշխատանքներն այնպես ներկայացնել, որ ժողովուրդը սկսի սպառել: Ժողովուրդն, իհարկե, լավ գիտի հայ դիզայներների հագուստների գները, որոնք էժանագին կտորների հիմքով, մեկ-երկու զարդանաշխով, բայց անհասանելի գնով վաճառքի են հանված, բայց այդպես էլ մնում են խանութների ստենդներում: Գիտե՞ք՝ ինչու, տիկի′ն Աննա, որովհետև դրանք շատ թանկ են, իսկ ձեր ամուսինը աշխատավարձ չի բարձրացնում:

Աննա Հակոբյանը վերջերս կրել էր նաև «Ալեքս տեքստիլի» արտադրության հագուստ: Ի դեպ, հայտնի է, որ տեքստիլը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Դե Աննան էլ աջակցություն է հայտնում տեքստիլի հագուստի տարածմամբ, հավանաբար, այդ կերպ շնորհակալություն է հայտնում Սամվել Ալեքսանյանին: Չէ՞ որ օդում կախված լուրերի համաձայն, Աննայի եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, պատգամավոր դարձնելու սուրբ գործին իր անմիջական ազդեցությունն է ունեցել Սամվել Ալեքսանյանը:

Ի դեպ, այդ վարչական շրջանում, Սամվել Ալեքսանյանը միայն Հրաչ Հակոբյանին չի աջակցել, նա նաև հոգացել է առաջին փոխվարչապետի ձայների մասին, ով ոչ մի վայրկյան չմասնակցեց քարոզարշավին: Ժողովրդական լեզվով ասած՝ «արխային էր, Սամոն սաղ հարցերը կլուծի»:

NEWSPRESS.am